«Լյոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ապարներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Loess-Musée d'histoire naturelle et d'ethnographie de Colmar (1).jpg|250px|մինի|աջից|Լյոս]]
'''Լյոս''' ([[գերմաներեն|գերմ]]. Loss lose-ոչ կարծր, փխրուն), ոչ շերտավոր, միատարր [[կրաքար|կրաքարային]] նստվածքային [[ապար]]: [[Գույն|Գույնը]]՝ բաց դեղին: Գերակշռում են 0,01-0,05 [[միլիմետր]] չափի [[մասնիկներ|մասնիկները]]: 0,005 միլիմետրից մեծ [[կավ|կավի]] մասնիկները կազմում են 5-30%, [[ծակոտկենություն|ծակոտկենությունը]]՝ 40-55%: Լյուսը ունի նուրբ փոսիկներ (մակրոծակոտիներ), որոնք բուսական մնացորդների հետքեր են: Ըստ կազմության, սովորաբար, դասվում է [[ավազ|ավազակ]] ավերի, երբեմն կավավազների շարքը: Խոշոր մասնիկները ներկայացված են, գլխավորապես, քվարցով կամ դաշտային սպաթով, սակավ՝ փայլարներով, եղջերախափով և այլն, իսկ մանր մասնիկները կավային զանազան միներալներով (հիդրոփայլար, [[կաոլին]], մոնտմորիլլոնիտ): Լյոսի առաջացումը կապում էին երկրաբանական տարբեր պրոցեսների (ցամաքում՝ քամու, [[անձրև|անձրևային]] և ձնհալքի ջրերի գործունեության, հողմահարման, տիեզերական փոշու նստեցման, իսկ լճերում և [[ծով|ծովերում]]՝ նստվածքագոյացման) և ապարագոյացման փուլերի հետ: [[1877]] թվականին [[գերմանիա|գերմանացի]] [[գիտնական]] Ֆ. Ռիխտհոֆենը ապացուցել է [[չինաստան|չինական]] լյոսերի սուբարեալ (ցամաքում՝ [[ջուր|ջրի]] սահմանափակ դերի պայմաններում) ծագումը: Հանրաճանաչ են լյոսերի առաջացման էոլային (Վ. Օբրուչև), [[հող|հողային]] (լյոս Բերգ) և այլ տեսություններ: Ն. Կրիգերը լյոսի առաջացման [[գլուխ|գլխավոր]] գործոններ է համարում փոշու էոլային ներբերումը, դելյուվիալ լիթոգենեզը, հողմահարման և հողաառաջացման սինգենետիկ պրոցեսները՝ չոր [[տափաստան|տափաստանային]] [[կլիմա|կլիմայի]] պայմաններում: Լյոսի սևահողերի և [[մոխրագույն]] հողերի [[մայր]] ապարն է: Օգտագործվում է աղյուսի և [[ցեմենտ|ցեմենտի]] պատրաստման համար: Լյոսերը տարածված են [[Եվրոպա|Եվրոպայում]], [[Ասիա |Ասիայում]], [[Հյուսիս|Հյուսիսային]] և [[Հարավ|Հարավային]] [[Ամերիկա|Ամերիկայում]], գլխավորապես բարեխառն գոտու տափաստանային և [[կիսաանապատ|կիսաանապատային]] շրջաններում: Լյոսը տեղադրվում է մի քանի մետրից մինչև 50-ից 100 մետր հաստությամբ ծածկոցի ձևով՝ ջրբաժանների, լանջերի և [[հովիտներ|հովիտների]] հին [[դարավանդ|դարավանդների]] վրա:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյոս» էջից