«Նոր քարի դար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 2820075 խմբագրումը, որի հեղինակն է՝ Seskfabrega (քննարկում) մասնակիցը
Տող 1.
{{Անաղբյուր}}
[[Պատկեր:Néolithique 0001.jpg|մինի|Նեոլիթյան գործիքներ]]
[[Պատկեր:HMB Essen und Kochgerät Jungsteinzeit.jpg|մինի]]
'''Նոր քարի դար''' կամ '''Նեոլիթ''' ({{lang-el|νέος }}, ''նեոս''՝ նոր, և {{lang-el|λίθος }}, ''լիթոս''՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը։ հաջորդել է [[մեզոլիթ]]ին։ Տևել է երկու հազարամյակ՝ մ. թ. ա. 7-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը։
 
Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և [[Ոսկոր|ոսկ]]րե հղկված գործիքների օգտագործմամբ, [[Խեցեգործություն|խեցեգործության]] և [[Երկրագործություն|երկրագործության]] առաջացմամբ, վերջը՝ վաղ [[մետաղամշակություն|մետաղամշակությա]]մբ ([[էնեոլիթ]]ի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, [[որսորդություն|որսորդ]]ական և [[ձկնորսություն|ձկնորս]]ական յուրացնող [[Տնտեսություն|տնտեսությ]]անը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ ([[ցորեն]]ի, [[Գարի|գար]]ու, [[ոսպ]]ի և այլ [[բույսեր]]ի մշակությամբ), [[կենդանիներ]]ի ([[շուն]], [[այծ]], [[ոչխար]], [[խոզ]], ավելի ուշ՝ [[խոշոր եղջերավոր անասուններ]]) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է [[մանածագործություն]]ը, հյուսելը։ ''[[Մայրիշխանություն]]ը'' հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել ''[[Հայրիշխանություն|հայրիշխանությանը]]''։ Զգալիորեն աճել է [[բնակչություն]]ը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ հասարակության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» ([[անգլիացի հնագետներ|անգլիացի հնագետ]] Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտ․ հեղաշրջում։