«Քաղկեդոնի ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (9)
Տող 12.
 
== 451թ. Քաղկեդոնի ժողովի ընդունած բանաձևը ==
450թ. Թեոդոս Բ կայսեր մահից հետո գահ է բարձրանում նրա քույր Պուլքերիան և վերջինիս ամուսին Մարկիանոսը, որոնք եկեղեցական հարցերում հակադիր էին հանգուցյալ կայսեր։ 451թ. հոկտեմբերի 8-ին Քաղկեդոնում գումարվում է նոր ժողով, որի նախագահությունը հանձնվում է պապի պատվիրակներին։ Ժողովը իբրև դավանության հիմք ընդունում է Լևոնի տումարը, դատապարտում Նեստորին և Եվտիքեսին։ Իբրև հավատի ամփոփում ընդունվում է «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» բանաձևը։
 
Բացի այս բանաձևումը Քաղկեդոնի ժողովը կրոնադավանաբանական կողմից ուներ նաև առաջնայնության խնդիր:խնդիր։ Այսպես Եփեսոսի 431թ. տիեզերաժողովում Նեստորը նզովվեց, ով Կ.Պոլսի պատրիարքն էր և Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչ:ներկայացուցիչ։ Այսպես այս ժողովում սահմանվեց աթոռների նոր կարգ՝ Հռոմ, Կոստանդնուպոլիս, Անտիոք, Երուսաղեմ, Ալեքսանդրիա: Ալեքսանդրիա։
 
== Քաղկեդոնի ժողովի որոշման նկատմամբ հակազդեցությունը ==
Տող 23.
451թ., երբ գումարվեց Քաղկեդոնի ժողովը, Հայաստանում տեղի էր ունենում [[Վարդանանց պատերազմ]]ը։ Հայոց եկեղեցին, զբաղված լինելով պարսկական զրադաշտական կրոնի դեմ պայքար մղելով, ի վիճակի չէր հստակեցնել իր դիրքորոշումը Բյուզանդական կայսրության մեջ ծավալվող դավանաբանական վիճաբանությունների նկատմամբ։ Դրությունը փոխվեց 480-ական թթ.` [[Վահան Մամիկոնյան]]ի մարզպանության շրջանում, երբ Հայաստանում դրությունը փոքր ինչ խաղաղվեց և կայունացավ: Հայոց եկեղեցին այս վեճերում որդեգրեց այդ ժամանակ Բյուզանդական եկեղեցում գերիշխող պաշտոնական դավանաբանությունը` [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոն]] կայսեր «[[Հենոտիկոն]]ը»։ Այդ դիրքորոշումը պաշտոնապես ամրագրվեց [[506]]թ. Դվինում գումարված եկեղեցական ժողովի կողմից, որին մասնակցում էին «Հայոց, Վրաց, Աղվանից և Սյունյաց» եպիսկոպոսները։
 
Հայ եկեղեցին ունի հստակ վերաբերմունք կապված Քաղկեդոնի ժողովի նկատմամբ:նկատմամբ։ Այս դարաշրջանը հայտնի է իր բազմաթիվ քրիստոսաբանական վեճերով:վեճերով։ Բազմիցս քաղկեդոնականները հայ եկեղեցուն մեղադրել են միբնակության մեջ, սակայն հայ եկեղեցին չի հետևում ծայրահեղ միաբնակներին (ինչպիսին էր օրինակ Եվտիքեսը), այլ այսպես կոչված, Կյուրեղյան (եփեսոսյան) դավանաբանությանը:դավանաբանությանը։ Այսպես հայ եկեղեցու քրիստոսաբանությունը ձևավորվեց Եփեսոսի ժողովում, իսկ դրանից հետո դեռևս կենդանի հայ եկեղեցու մեծագույն գործիչների՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կողմից ավելի ևս հստակեցվեց:հստակեցվեց։ Այս մասին մենք իմանում ենք «Գիրք թղթոց» ժողովածուից:ժողովածուից։ Հետագայի հայ մտածողները քաղկեդոնականությունը համարել են կեղծ նեստորականություն, և դրա հիման վրա մերժել այս ժողովի կանոնները այն համարելով թաքնված նեստորականություն:նեստորականություն։
 
== Աղբյուրներ ==