«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։, )տ → ) տ
Տող 52.
}}
 
'''Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը''' ({{lang-ar|''مجلس التعاون لدول الخليج العربية''}}, {{lang-en|''Gulf Cooperation Council''}}) տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, որը հիմնադրել են [[Պարսից ծոց|Պարսից ծոցի]]ի 6 արաբական միապետություններ: միապետություններ։
 
1981 թ. մայիսի 25-ին [[Աբու Դաբի|Աբու Դաբիում]]ում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ Պարսից ծոցի վեց միապետական կարգեր ունեցող արաբական պետությունները՝ [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիան]]ն, [[Արաբական Միացյալ Էմիրություններ|Արաբական Միացյալ Էմիրությունները]]ը, [[Բահրեյն|Բահրեյնը]]ը, [[Կատար|Կատարը]]ը, [[Քուվեյթ|Քուվեյթը]]ը և [[Օման|Օմանը]]ը ստորագրեցին պայմանագիր՝ Պարսից ծոցի Համագործակցության Խորհրդի ստեղծման վերաբերյալ։ Նշենք, որ վերոնշյալ խորհրդի ստեղծման նախնական որոշումն ընդունվել էր դեռ 1981 թ. փետրվարի 4-ին Էր-Ռիյադում կայացած խորհրդաժողովի ժամանակ, որն արդեն մայիսին պաշտոնապես ամրագրվեց Աբու Դաբիում։ Կազմակերպության շտաբ-կայանը տեղակայվեց [[Էր Ռիադ|Էր-Ռիադում]], ինչն ընդգծում էր Սաուդյան Արաբիայի գերիշխող դերը կազմակերպությունում։
 
== Պատմություն ==
Տող 62.
1981 թ. վերջին Սաուդյան Արաբիան կնքեց անվտանգության վերաբերյալ երկկողմանի պայմանագրեր Կատարի, ԱՄԷ և Բահրեյնի հետ, 1982 թ. մարտին նմանօրինակ պայմանագիր ստորագրեց նաև Օմանի հետ։ Մեծ ջանքեր պահանջվեցին Սաուդյան Արաբիայից Քուվեյթի հետ նմանատիպ պայմանագիր կնքելու համար, քանի որ վերջինս մտավախություն ուներ, որ այդ պայմանագրով ԾՀԽ-ի անդամ երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, իրավունք կստանան միջամտելու Քուվեյթի ներքին գործերին։
 
1982 թ. հունվարի 25-ին ԾՀԽ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավաքվեցին Էր-Ռիադում՝ միասնական պաշտպանական քաղաքականության ձևավորման նպատակով։ Արդյունքում որոշվեց ստեղծել միասնական ռազմական արդյունաբերություն, ինչպես նաև միասնական ռազմական զինված ուժեր, որը հետագայում ստացավ «Թերակղզու վահան» անվանումը ։ ԾՀԽ-ի անդամ երկրները պայմանավորվեցին նաև վարել համաձայնեցված քաղաքականություն ռազմական տեխնիկայի գնման ոլորտում։ Իսկ արդեն 1982 թ. վերջին քննարկման դրվեց Հակաօդային Պաշտպանության (ՀՕՊ) ընդհանուր համակարգի ստեղծման, ռազմական արդյունաբերության վերականգման, տեղեկատվության փոխանակման, զինծառայողների համատեղ դասընթացների և ուսումնավարժանքների անցկացման հետ կապված հիմնախնդիրները ։
 
1984 թ. նոյեմբերին ԾՀԽ-ի հերթական խորհրդաժողովի ժամանակ անդամ պետությունների միջև կնքվեց Համընդհանուր պաշտպանության վերաբերյալ պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի՝ ստեղծվեց կոլեկտիվ պաշտպանության և համատեղ հրամանատարության համակարգեր։ Որոշվեց նաև պաշտպանական ուժերը բաժանել երկու խմբի՝ յուրաքանչյուրը 10000 զինվորական, որոնց գլխավորելու էին սաուդյան սպաները ։
 
Բացի այդ Խորհրդի հարուստ անդամները Բահրեյնին և Օմանին տրամադրեցին 1,8 մլրդ դոլարի աջակցություն՝ իրենց սեփական ռազմական ուժերը ստեղծելու նպատակով։
 
1985 թ. Ծոցի պետությունները համաձայնության եկան 3,7 մլրդ դոլար արժողությամբ համընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու հարցի շուրջ, որը պետք է իրականացվեր «Բոուինգ» և «Ջեներալ Էլեկտրիկ» կազմակերպությունների հետ համատեղ։ Ավելին, համատարածաշրջանային հակաօդային պաշտպանական համակարգեր ստեղծելու նպատակով Սաուդյան Արաբիան Բահրեյնին և Օմանին տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլար։
Տող 143.
 
Վերոնշյալ վարչությունները վերահսկողություն են սահմանում կազմակերպության 21 բաժիների վրա։
 
 
 
== Գլխավոր քարտուղարներ ==
Տող 167 ⟶ 165՝
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.gcc-sg.org/eng/ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդ - Գլխավոր քարտուղարություն]
* [http://www.goic.org.qa/GOICCMS/Index.html The Gulf Organization for Industrial Consulting (GOIC)]