«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Մեծ_Հայքը_Արշակունիների_օրոք.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see [[:c:Commons:Licensi
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 2.
'''Հայաստանի առաջին բաժանում''' կամ '''Մեծ Հայքի բաժանում''', [[387]] թվականին [[Սասանյան Պարսկաստան]]ի և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում [[Մեծ Հայքի թագավորություն]]ը կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել [[գահնամակ|ժամանակի նայ հայ նախարարները]], որոնց մեծ մասը պաշտպանել է պարսիկներին, մյուսները անցել են Հռոմի կողմը։
 
[[378]] թվականին վեստգոթերի դեմ Ադրիանապոլսի ճակատամարտում Հռոմեական զորքերի ծանր պարտությունից և Վաղես կայսեր զոհվելուց հետո սաստկացան «բարբարոս» ցեղերի հարձակումներր, որոնց հետևանքով [[Հռոմեական կայսրություն|թուլացած կայսրությունը]] զրկվեց [[Մերձավոր Արևելք]]ում գործուն քաղաքականություն վարելու և Սասանյան Պարսկաստանի առաջխաղացումները զենքով կանխելու հնարավորությունից։
 
Հռոմեա-պարսկական բանակցությունները հանգեցրին [[387]] թվականի հաշտության պայմանագրի կնքման, որով Մեծ Հայքը բաժանվեց նրանց ազգեցության ոլորտների միջև, արևմտյան (Հռոմեական) մասում գահակալեց [[Արշակ Գ]]-ն, իսկ արևելյան (պարսկական) և մեծագույն մասում՝ [[Խոսրով Դ]]-ն<ref>[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Arshakunyac_tagavorutyan_ankum@ Հայաստանի պարսկա-֊հռոմեական առաջին բաժանումը։ Արշակունյաց թագավորության անկումը]</ref>։
Տող 12.
Սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ը, որը [[Փավստոս Բուզանդ]]ի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները»։ Նա, առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ։ Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր զորանիստ կենտրոնների։ Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին, սակայն երաշխիք չկար, որ այդ զորանիստներում հռոմեական զորամասեր չէին տեղակայվի։ Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ։ Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց, և նոր սպարապետ դարձավ [[Բատ Սահառունի]]ն։
[[Պատկեր:Արշակունիների զինանշան.jpg|մինի|ձախից|[[Արշակունիների զինանշան]]]]
Մամիկոնյանների տոհմից սպարապետության խլումն աննախադեպ երևույթ էր:էր։ Ներքին թշնամանքներ էին առաջանում նաև հայ նախարարության շրջանում։ Դրանից օգտվեց պարսից արքունիքը, որը, կայսրության արտաքին դժվարություններն օգտագործելով, Հայոց թագավորություն ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ [[Մանվել Մամիկոնյան|Մանվելին]]։ Վերջինս ոչ միայն հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, այլև երկրից քշեց Վարազդատին։
 
Թեև Մանվել Մամիկոնյանը Հայաստան էր եկել որպես Տիզբոնի վստահելի անձ, Սակայն շուտով երկրից վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված զորամասը։ Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ [[Արշակ Գ]]-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը։ Սպարապետը բարելավեց հարաբերությունները Հռոմի հետ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/160 Հայոց թագավորության թուլացումը]</ref>։
Տող 18.
== Թագավորության բաժանումը երկու մասի ==
 
[[Հռոմեական կայսրություն|Հռոմի վերջին կայսր]] [[Թեոդոս I Մեծ]]ը ([[379]]-[[392]]) և [[Սասանյան Պարսկաստան|պարսից շահ]] [[Շապուհ III]]-ը ([[384]]-[[388]]), համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ իր տիրապետության տակ առնել Հայոց թագավորությունը, որոշեցին այն բաժանել միմյանց միջև։
 
Կողմերը [[387]] թվականին պայմանագիր կնքեցին, որով Արևմտյան Հայաստանը՝ [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] [[Արշակ Գ]]-ր իշխանության տակ գտնվող երկրամասերը որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Արևելյան Հայաստանը՝ [[Խոսրով Դ]]-ի իշխանության տակ գտնվող երկիրը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին։ Դրանով Մեծ Հայքի տարածքում հանդես եկած երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների։
Տող 28.
== Ժամանակավոր վերամիավորում ==
 
[[Մեծ Հայք]]ի հռոմեական հատվածի որոշ նախարարներ, որոնք դեռ [[Արշակ Գ]]-ի շրջանում ([[387]]-[[389]]) դժգոհ էին նրա իշխանությունից, փորձեցին համաձայնության գալ [[Խոսրով Դ]]-ի հետ։ Արշակ Գ-ի հետ թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղափոխվել մեծ թվով նախարարներ։ Եվ երբ հռոմեացիները վերացրին իրենց ենթակայության տակ գտնվող հայկական թագավորությունը, հայ նախարարները նամակով դիմեցին Խոսրով Դ-ին՝ նրան խնդրելով ոխ չպահել և իրենց վերցնել իր ենթակայության ներքո։ Խոսրովը, նրանց վերցրեց իր հովանու տակ, վերադարձրեց իրենց հայրենի կալվածքները, իսկ ուրիշների հանձնված կալվածքները փոխհատուցեց արքունի («ձեռական») տիրույթների հաշվին։
 
 
Խոսրով թագավորը նամակով դիմեց [[Թեոդոսիոս Ա Մեծ|հռոմեական կայսրին]]՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը։ Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց նրա խնդրանքին։ Հայոց արքան հաստատեց նոր «[[Գահնամակ]]»-ը, որում տեղ գտան թագավորության երկու հատվածների նախարարությունները։