«Երևանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 1.
[[Պատկեր:Urartian tablet of Argishti I.jpg|մինի|Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին]]
[[Երևան]]ն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը ([[4]]-[[5]] մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով ([[10]]-3,5 հազարամյակ առաջ)։ [[1950]] թվականիև [[Արին բերդ|Արին բերդ բլրի]] պեղումներով հայտնաբերվել է [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] [[Արգիշտի Ա]] արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն [[Էրեբունի]] բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. [[782]] թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, [[Արգիշտի|Արգիշտին]]ն, [[Մենուա|Մենուայի]]յի որդին երերունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար.... Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»։
 
== Անվան նշանակությունը ==
[[Մ.թ.ա. 7-րդ դար]]ում [[Կարմիր բլուր|Կարմիր բլուրում]]ում կառուցվել է [[Թեյշեբաինի]] ամրոցը, որը [[մ.թ.ա. 6-րդ դար]]ում կործանել են [[սկյութները]]ը և [[մեդիացիներ]]ը։ Վանի քարաժայռիվրա փորագրված [[Խորխոռյան տարեգրություն|Խորխոռյան տարեգրության]] մեջ, որը [[1828]] թվականին հայտնաբերել է արևելագետ Ֆ. [[Ֆրանց Շուլց|Շուլցը]], ընթերցվում է նաև էրեբունի տեղանունը։ Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են [[Նոյյան տապան]]ի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել [[Արարատ]]ի գագաթին, և [[Նոյ]]ը, [[ջրհեղեղ|ջրհեղեղից]]ից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է երեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհից]]ից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին ([[Հնդկաստան|հնդկական]] վեդաներ, [[Իրան]]ում «Ավեստա», պարսից [[Դարեհ Ա]]-ի Բեհիսթունյան արձանագրություն)։
 
== Հին շրջան ==
[[Պատկեր:Grenader 13 Erivan.gif|մինի|Հին Երևանի զինանշանը]]
Երևանը հիշատակվում է [[3-րդ դար|3-րդ դարի]]ի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք։ Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին [[հայ մատենագրություն|հայ մատենագրության]] աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է [[7-րդ դար]]ում՝ «[[Գիրք թղթոց]]ի» մեջ։ Պատմիչ [[Սեբեոս]]ը վկայում է, որ արաբերեն արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։ [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար|13]]-րդ դարում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է և, տակավին չվերականգնված, ենթարկվել նոր արհավիրքի՝ մոնղոլ-թաթարների, ապա [[Լենկթեմուր]]ի ասպատակություններին, և [[1387]] թվականին, ի թիվս այլ քաղաքների, կրկին ավերվել է։
 
== Միջին դարեր ==
Երևանի կարևորությունը մեծացել է [[1437]]-[[1467]] թվականներին, երբ դարձել է Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկող կուսակալության կենտրոնը և հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»։ Կարակոյունլու ցեղապետ Ջհան շահը ([[1437]]-[[1467]]) ստեղծել է Երևան կենտրոնով կուսակալություն և կուսակալ նշանակել [[Յաղուբ բեկ]]ին։ [[1502]] թվականին Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր Իսմայիլ շահը, ի թիվս Հայաստանի արևելյալ երկրամասերի, ակկոյունլուներից խլել է նաև Երևանն ու հանձնել Ռևան խանին։ Իբրև սահմանային մեծ խանության կենտրոն՝ Երևանը պեղված բրոնզե ձիու գլուխ Ռևան խանի օրոք ձեռք է բերել ռազմական ([[մ.թ.ա. 6-րդ դար]]) մեծ նշանակություն:նշանակություն։
 
=== Հակամարտություններ Պարսկաստանի և Թուրքիայի և Իրանի հետ ===
[[1555]] թվականի [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայի պայմանագրով]]՝ Հայաստանը բաժանվել է [[թուրքեր]]ի և [[պարսիկներ]]ի միջև. Երևանի խանությունն անցել է Իրանին։ [[1578]] թվականին թուրքական զորքերը Մուստաֆա Լալու (Ջաֆեր) փաշայի գլխավորությամբ կրկին հարձակվել են Երևանի խանության վրա և [[1579]] թվականին հեշտությամբ գրավել են այն, քանի որ Մահմուդ խանը (Թոխմախ մականունով), լսելով թուրքական բանակի մոտենալու լուրը, կողոպտել է քաղաքը և դիմել փախուստի՝ իր հետ տանելով հազարավոր գերիներ։ Երևանից բազմահազար (մոտ 60 հազար) գերիներ է տարել նաև թուրք Մուստաֆա Լալու փաշան։ Սակայն շուտով կնքվել է նոր պայմանագիր, որով Երևանը դարձյալ անցել է Իրանին։
 
[[1583]] թվականին թուրքական մի ստվար բանակ Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ վերստին արշավել է Երևան։ Մահմուդ խանը նահանջել է արևելք՝ քաղաքը թողնելով թուրքերին։ Ֆահրադ փաշան [[1582]]-[[1583]] թվականներին Հրազդանի ձախափնյա զառիթափ ձորեզրին՝ հարթավայրում, կառուցել է [[Երևանի բերդ]]ը, որը եղել է թուրք և պարսիկ տիրակալների բացառիկ կարևոր ռազմական հենակետը։ [[19-րդ դար]]ի սկզբին բերդն զբաղեցրել է 790 մ x 850 մ չափսերի գրեթե քառակուսի տարածք։ [[1603]] թվականին [[Աբբաս Խոջա Ահմադ|Աբբաս]] շահը մոտ 8-9 ամիս պաշարել է Երևանը, թուրքական կայազորը հարկադրված հանձնվել է։ [[1604]] թվականին Աբբասի գերեվարած հայերի թվում եղել են բազմաթիվ երևանցիներ, որոնք [[1606]] թվականին [[Նոր Ջուղա|Նոր Ջուղայի]]յի մոտ հիմնել են ավան և կոչել Նոր Երևան։ [[1605]] թվականի դաշնագրով՝ վերականգնվել են [[1555]] թվականի թուրք-պարսկական սահմանները, և Երևանը կրկին մնացել է պարսկական հատվածում։ 3 դար շարունակ Երևանը 14 անգամ ձեռքից ձեռք է անցնել։ [[1606]]-[[1609]] թվականներին Երևանի Ամիրգունա խանք Արևմտյան Հայաստանի զանազան շրջաններից գերած բազմաթիվ հայերի բնակեցրել է Երևանի շրջակայքում։ [[1635]] թվականին քաղաքը գրավել են Մուրատ սուլթանի, [[1636]] թվականին՝ Իրանի շահ Սեֆիի զորքերը։ [[1638]] թվականին Երևանը և շրջակա բնակավայրերը գրավել ու ասպատակել են Քանան փաշայի թուրքական զորքերը, որոնց կազմում եղել են նաև [[Ղրիմ|Ղրիմի]]ի խանի ջոկատները։ [[1639]] թվականին կնքված [[Կասրե-Շիրինի հաշտություն|Կասրե-Շիրինի հաշտությամբ]] հաստատվել է մոտ 60-ամյա խաղաղություն։ Երևանը եղել է Սեֆյան կայսրության Չուխուր Սաադի բեգլար-բեգության կենտրոնը, որը կառավարել է սարդարը, [[1747]] թվականից՝ խանը։
 
[[1724]] թվականին Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները շուրջ 2 ամիս դիմագրավել են թուրք, 70-հազարանոց բանակին և միայն պարսիկների դավաճանության պատճառով են պարտվել ու բերդը հանձնել թուրքերին։ Երևանի պատմության այդ էջը ներկայացրել է պատմիչ [[Աբրահամ Երևանցի|Աբրահամ Երևանցին]]ն, որը, մանրամասն նկարագրելով ճակատամարտը, հիշատակում է, որ 20 հազար զոհ տալով՝ թուրքերին վերջապես հաջողվել է գրավել բերդը։ [[1735]] թվականին Իրանի Նադիր շահը, թուրքերի հետ նախնական պայմանավորվածությամբ, վերացրել է [[Կարսի բերդ|Կարսի բերդի]]ի պաշարումը, փոխարենը երկարատև պաշարումից հետո առանց կռվի ([[սեպտեմբերի 22|սեպտեմբերի 22-ին]]) գրավել Երևանը։
 
== Նոր շրջան ==
Տող 49.
[[Պատկեր:Erivan stantion.gif|մինի|Երևան, 1921 թվական]]
[[Պատկեր:Երևանի հրապարակը 20րդ դ. սկզբին.jpg|մինի|Երևանի հրապարակը 20-րդ դարի սկզբին]]
[[1918]] թվականի [[մայիսի 22]]-[[Մայիսի 28|28]]-ին հայկական զորքերի հետ [[Սարդարապատ]]ի մոտ պարտության են մատնել թուրքական բանակին, որը նահանջել է՝ չկարողանալով մտնել Երևան։ [[1918]] թվականի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։ [[1920]]-[[1991]] թվականներին Երևանը Հայկական ԽՍՀ [[մայրաքաղաք]]ն էր։ Խորհրդական իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը։ [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմից]]ից ([[1941]]-[[1945]]) հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց։ Երևանը դարձել է [[Այսրկովկաս]]ի ու [[Առաջավոր Ասիա]]յի արդյունաբերական խոշոր կենտրոններից։ [[1991]] թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է։ [[1995]] թվականի հուլիսի 5-ին ընդունված [[ՀՀ Սահմանադրություն|ՀՀ Սահմանադրության]] 13-րդ հոդվածով ամրագրվել է Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի իրավական կարգավիճակը։
 
== Տես նաև ==