«Դավիթ Անհողին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (3)
Տող 32.
== Հարաբերությունները Վրաստանի հետ ==
[[Պատկեր:Armenia Haghbat.jpg|մինի|[[Հաղպատավանք]]]]
[[1037]] թվականին առանց արու ժառանգ թողնելու, սպանված Կյուրիկե Գ-ին Կախեթ-Հերեթի գահին հաջորդեց նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդի Գագիկը։ Դրանից հետո Կախեթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների կրտսեր ճյուղը և, բնականաբար, այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ն (1027-1072) դրան նայեց թշնամաբար:թշնամաբար։ Երբ Շադադյան նոր էմիր Աբու ալ-Ասվար իբն Ֆադլը [[1040]] թվականին հսկայական բանակով Գանձակի կողմից ներխուժեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորություն<ref>Ա․ Տեր-Ղևոնդյան «Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում», էջ 208-210, Երևան, 1965թ</ref> և մեկ տարվա ընթացքում գրավեց նրա տարածքի մեծ մասը, Բագրատ Դ-ն չշտապեց օգնել Դավիթ Անհողինին։
 
Հովհաննես-Սմբատից աջակցություն ստանալու նպատակով Դավիթը սպառնաց, որ հակառակ դեպքում կհպատակվի Աբու-լ-Ասվարին ու նրա հետ կհարձակվի Շիրակի վրա։ Հովհաննես-Սմբատը և [[Սյունիքի թագավորություն|Սյունյաց]] [[Սմբատ Բ Սյունի|Սմբատ Բ]] թագավորը զորքեր ուղարկեցին Լոռի:Լոռի։ Դավիթին նույն քաղաքականության պատճառով միացան նաև վրացական զորքերը:զորքերը։ Լոռու թագավորին օգնեց նաև Աղվանից Հովսեփ կաթողիկոսը։ Դրա շնորհիվ Դավիթ Անհողինի բանակատեղի եկավ Հայոց Աղվանից ամբողջ հոգևոր դասը և աշխարհազորի վերածված բազմահազարանոց ժողովուրդ։
[[Պատկեր:Sanahin Monastery.jpg|մինի|ձախից|[[Սանահինի վանք]]]]
Ճակատամարտն ավարտվեց իր ուժերին վստահ Աբու-լ-Ասվարի թվական մեծ գերակշռություն ունեցող բանակի պարտությամբ։ Այն ոչ միայն ծանր կորուստներով նահանջեց, այլև հինգ օր շարունակ ոգևորված հակառակորդի կողմից հետապնդվելով՝ տվեց բազմաթիվ նոր զոհեր։ Դավիթ Անհողինը երեք օրվա ընթացքում վերանվաճեց Էմիրի ձեռքն անցած իր բոլոր տիրույթները, իսկ թշնամուց խլված հսկայական ռազմավարը բաժանեց իրեն օգնության եկածներին<ref>Մատթէոս Ուռհայեցի, էջ 79-82</ref><ref>Սմբատ Սպարապետ, էջ 33-35</ref>։