«Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։
Տող 35.
}}
 
'''Սվետոնիոս Գայոս Տրանքվիլլոս''' ({{lang-lat|Gaius Suetonius Tranquillus}}) ( [[70]]—[[122]] թվականներից հետո), հռոմեացի պատմագիր և գրող։ Մոտ [[119]]—[[122]] թվականներին եղել է կայսր [[Ադրիանոս]]ի (Հադրիանոս) քարտուղարը։ Սվետոնիոսի բազմաթիվ գործերից գրեթե ամբողջությամբ պահպանվել է «[[Տասներկու կեսարների կյանքը]]» և «Նշանավոր մարդկանց մասին» աշխատությունից՝ հատվածներ։ «Տասներկու Կեսարների Կյանքը» պարունակում է [[Հուլիոս Կեսար]]ի և հռոմեական տասնմեկ կայսրերի [[(Օգոստոս]], [[Տիբերիոս]], [[Դայոս Կալիգուլա]], [[Կլավդիոս]], [[Ներոն]], [[Դալբա]], [[Օթոն]], [[Վիտելլիոս]], [[Վեսպասիանոս]], [[Տիտոս]], [[Դոմետիանոս]]) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։
 
«Նշանավոր մարդկանց մասին» երկում, որը կազմված էր տարբեր գրքերից («Քերականների ու հռետորների մասին», «Բանաստեղծների մասին» են) տրված են հռոմեական մի քանի հայտնի քերականների, հռետորների և գրողների (այդ թվում՝ Վերգիլիոսի և Հորացիոսի) գործունեությունն ու բնութագիրը։ Սվետոնիոսը իրադարձությունները շարադրել է առանց խորանալու դրանց պատճառահետևանքային կապի մեշ։ Սվետոնիոսի երկերը կարևոր տեղեկություններ են պարունակում հռոմեական կենցաղի, սովորույթների, գրականության, պատմության վերաբերյալ։ Օգոստոսի , Տիբերիոսի , Կալիգուլայի, Ներոնի [[կենսագրություն]]ներում որոշ տեղեկություններ կան [[Հայաստան]]ի մ․թ․ա. 1-ին դարի 1-ին կեսի պատմության վերաբերյալ։
 
Սվետոնիոսը շատ նմանակողներ է ունեցել ինչպես անտիկ դարաշրջանում (օրինակ՝ «[[Scriptores Historiae Augustae]]»), այնպես էլ միջնադարում (նրա աշխատությունը որպես հիմք է ծառայել Էյնհարդի համար Կարլոս Մեծի կենսագրությունը գրելիս)։ Հենց «Տասներկու կեսարների կյանքից» են սերվում հռոմեական կայսրերի հետ կապված որոշ հանրածանոթ պատմություններ (Կալիգուլայի ձին, Ներոնի թատերական վարժանքները, «փողը հոտ չունի»՝ Վեսպասիանոսի խոսքերը, «ընկերներ, ես օր եմ կորցրել»՝ Տիտոսի խոսքերը):։
 
«Տասներկու կեսարների կյանքը» ռուսերենից հայերեն է թարգմանվել Վ.Ա.Դիլոյանի կողմից, հրատարակվել է 1986 թ.<ref>Տասներկու կեսարների կյանքը / Գայոս Սվետոնիոս Տրանքվիլոս; Թարգմ.՝ Վ.Ա. Դիլոյան; Խմբ.՝ Վ.Մ. Մարտիրոսյան. - Երևան : Հայաստան, 1986. - 520 էջ : [6] թ. նկ</ref>։