«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (11)
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
'''Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ''' եղել է 4-րդ դար՝ [[1555]]-[[1923]] թվականներին, երբ [[1555]] թվականին [[Ամասիա]]յի հաշտության պայմանագրով՝ [[Հայաստան]]ի 3-րդ բաժանումով արևմտյան մասն անցնում է [[Օսմանյան Թուրքիա]]յին:յին։ [[1639]] թվականին [[Կասրե-Շիրին]]ի պայմանագրով Հայաստանը կրկին վերաբաժանվում է և [[Արևմտյան Հայաստան]]ն անցնում է Օսմանյան Թուրքիային և այս կարգավիճակը քիչ փոփոխություններով պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբը:սկիզբը։
 
== Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին ==
Տող 6.
=== Վարչաժողովրդագրական իրավիճակը ===
 
[[Արևմտյան Հայաստան]]ի սահմաններն ձգվում էին մինչև պատմական [[Փոքր Հայք]]՝ [[Անտիտավրոսի լեռներ]], հարավում՝ [[Հյուսիսային Միջագետք]], հյուսիսում՝ [[Պոնտական լեռներ]]:Երկիրը։Երկիրը վարչականորեն բաժանված էր 7 փաշայությունների կամ էյալեթների (նահանգ)
* [[Էրզրումի փաշայություն|Էրզրումի (Կարին)]]
* [[Վանի փաշայություն|Վանի]]
Տող 16.
[[Պատկեր:Six armenian provinces.png|250px|մինի|ձախից|Արևմտյան Հայաստանի տարածքը]]
Սրանք իրենց հերթին բաժանված էին սանջակների (գավառ), սանջակները՝ կազաների (գավառակ), կազաները՝ գյուղախմբերի։ [[Կիլիկյան Հայաստան]]ը բաժանված էր [[Ադանա]]յի և [[Մարաշ]]ի փաշայությունների, [[Սասուն]]ը, [[Շատախ]]ը, [[Մոկս]]ը, [[Սավուր]]ը, [[Իսյան]]ը, [[Խնուս]]ը, [[Մանազկերտ]]ը, [[Զեյթուն]]ը, [[Ալբիստան]]ը կիսանկախ էին։
Էրզրումի փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր [[Հայաստան]]ի կառավարչի տիտղոսը:տիտղոսը։ Այս նահանգի գրեթե [[1000]] բնակավայրերում ապրում էր ավելի քան 400 000 հայ:հայ։ Հյուսիս-արևմուտքում էր գտնվում [[Ախալցխա]]յի նահանգը, որը տարածվում էր մինչև [[Ջավախք]] գավառի [[Փարվանա լիճ]]ը և պարսկական տերության սահմանները՝ Շորագյալի ([[Արթիկ]]ի) սուլթանություն:սուլթանություն։ Ախալցխայի նահանգից հարավ ընկած էր [[Արևմտյան Հայաստան]]ի ամենափոքր նահանգը՝ [[Կարս]]ի էլայեթը:էլայեթը։ Վանի ընդարձակ էլայեթը հիմնականում ընդգրկում էր պատմական [[Վասպուրական]], [[Մոկս]] և [[Տուրուբերան]] նահանգները:նահանգները։ Արևմտյան հայաստանի հարավ-արևմուտքում [[Աղձնիք]] և [[Ծոփք]] նահանգների տարածքն էր զբաղեցնում Դիարբեքիրի էլայեթը:էլայեթը։ Սեբաստիան գտնվում էր Հայաստանի արևմտյան մասում:մասում։
 
=== Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքը ===
 
[[Ռուս-թուրքական պատերազմներ]]ն Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում էական փոփոխություններ չեն մտցրել։ [[Օսմանյանյան Թուրքիա]]յում հողի գերագույն սեփականատերը պետությունն էր։ Պաշտոնյաներին և զինվորական մուսուլմաններին իբրև վարձատրություն ցմահ տրամադրվել են հողատարածքներ՝ խաս, զիամեթ, թիմար։ [[Մզկիթ]]ներին և [[վանք]]երին տրամադրվող հողերը՝ վակֆները, տրվել են ընդմիշտ։ Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։
 
=== Գյուղացիության վիճակը ===
Տող 48.
[[Պատկեր:Crimean-war-1853-56.png|290px|ձախից]]
[[Պատկեր:Crimean-war-1853-56-legend.png|290px|ձախից]]
[[Ղրիմ]]ի կամ [[Ղրիմի պատերազմ|Արևելյան պատերազմ]]ի ([[1853]]-[[1856]]) տարիներին կտրուկ վատթարացել է կայսրության տնտեսական կացությունը։ [[1854]] թվականին [[Ռուսաստան]]ի դեմ պայքարում Թուրքիային են միացել [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Սարդինական թագավորություն]]ը։ Ռուսաստանը ձգտում էր գրավել Արևմտյան Հայաստանը, հատկապես [[Բոսֆոր]]ի և [[Դարդանելի նեղուց]]ները, [[Բալկաններ]]ը, իսկ Թուրքիան՝ [[Կովկաս]]ը։ Պատերազմական գործողությունները ծավալվել են [[Դանուբ]]ի, [[Ղրիմ]]ի և [[Կովկաս]]ի ռազմաճակատներում։ Անցնելով հակահարձակման՝ ռուսումնական 10-հազարանոց զորամասը գեներալ Վալերիան Բեհբութովի հրամանատարությամբ [[1853]] թվականի նոյեմբերի 19-ին Բաշկադըքլար գյուղի մոտ պարտության է մատնել թուրքական 36-հազարանոց կորպուսին և հետ շպրտել դեպի [[Կարս]]։ [[1854]] թվականի հուլիսի 24-ին Քյուրուկդարայի ճակատամարտում գեներալ Վալերիան Բեհբութովի 18-հազարանոց զորամասը ջախջախել է թուրքական 60-հազարանոց զորաբանակը. այդ նույն ժամանակ [[Երևան]]յան ջոկատը գրավել է [[Բայազետ]]ը։ [[1855]] թվականի նոյեմբերի 16-ին ռուսական զորքերը Կովկասի նոր փոխարքա գեներալ [[Նիկոլայ Մուրավյով]]ի հրամանատարությամբ գրավել են Կարսը։ Չնայած այդ հաջողություններին՝ Սևաստոպոլի անկումը (1855 թվականի սեպտեմբերի 8) ծանր հարված էր Ռուսաստանին։ 1856 թվականի մարտի 18-ին [[Փարիզ]]ում կնքված հաշտության պայմանագրով՝ Արևմտյան Հայաստանի բոլոր գրավված շրջանները վերադարձվել են Թուրքիային, փոխադարձաբար Ռուսաստանին են վերադարձվել [[Բեսարաբիա]]ն և այլ տարածքներ։
 
=== Հայերը Արևելյան պատերազմում ===
Տող 57.
 
[[Պատկեր:Sultan-abdulmecidin-hatti.jpg|250px|մինի|աջից|«[[Հաթթը Հումայուն|Հաթթը հումայուն]]» հրովարտակ]]
[[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Ավստրիա]]ն [[Թուրքիա]]յից պահանջել են կենսագործել [[1839]] թվականին հռչակած բարեփոխումները։ [[1856]] թվականին սուլթանական կառավարությունը հրատարակել է բարեփոխումների մասին նոր հրովարտակ՝ «[[Հաթթը Հումայուն]]» (կայսերական գիր), որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք և այլն) է խոստացել քրիստոնյաներին։ Վարչական ոլորտում նախատեսվել է բարեփոխում՝ նահանգային մեջլիսներում (խորհուրդ) իսլամադավան ու ոչ իսլամադավան պաշտոնյաների ներկայություն:ներկայություն։ Խոստացել են դադարեցնել հարկերի ու տուրքերի գանձման չարաշահումները, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի։ Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետական ծառայության, ընդունվել զինվորական կամ քաղաքացիական վարժարաններ և այլն։ Թանզիմաթի շրջանակներում 1858 թվականին ընդունվել է հողային օրենքը, 1867 թվականին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869 թվականին՝ քաղաքացիական օրենսգիրքը։ 1858 թվականի հողային օրենսգիրքը սահմանել է հողերի 5 կարգ՝
*մասնավոր
*պետական
Տող 69.
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Արտահանվել են հացահատիկ, չոր մրգեր, անասուններ, բուրդ, կաթնամթերք։ 19-րդ դարի 30-50-ական թվականներին կայսրությունում եղել են քառասունից ավելի հայկական և հայաբնակ քաղաքներ, որտեղ բնակվել է շուրջ 350 000 հայ։ Զարգացած էր մանուֆակտուրային արտադրությունը։ Սակայն որոշ քաղաքներ (Բայազետ, Կարին, Բալու, [[Մուշ]], Գյումուշխանե և այլն), կտրված լինելով առևտրական մայրուղիներից, ինչպես նաև Ադրիանապոլսի պայմանագրին ([[1829]]) հաջորդած հայերի արտագաղթի հետևանքով զրկվելով հայ բնակչության զգալի մասից, անկում են ապրել։
[[Պատկեր:Aivazovsky - View of Constantinople and the Bosphorus.jpg|290px|մինի|ձախից|Տեսարան Կոստանդնուպոլսից, նկարի հեղինակ Հովհաննես Այվազովսկի]]
Արհեստագործության կարևոր կենտրոններ էին Վանը, Կարինը, Եվդոկիան, Բաղեշը, Երզնկան, Արաբկիրը, Խարբերդը և այլն։ Վանը և Բաղեշն ունեցել են տեքստիլ ձեռնարկություններ։ 19-րդ դարի կեսից հայ արհեստավորներն ու արդյունաբերողները, չդիմանալով օտարերկրյա մրցակցությանը, սնանկացել են և քայքայվել։
 
=== Կոստանդնուպոլիսը դերը արևմտահայության կյանքում ===
Տող 89.
19-րդ դարի վերջերին կայսրությունում սաստկացել են ազգային ճնշումն ու հալածանքները. կառավարությունն սկսել է վարել բացահայտ հայահալած քաղաքականություն։ Հայերին ձուլելու տարերային գործելակերպը դարձել է պետական քաղաքականություն։ Իսլամացումն իրականացվել է և՛ ուղղակի, և՛ տնտեսական հարկադրանքով։ Թուրքական կառավարությունը, չհանդուրժելով հայկական կիսանկախ իշխանությունների գոյությունը, 19-րդ դարի 20-ական թվականներից հետևողականորեն իրագործել է դրանք վերացնելու քաղաքականություն։ [[Մարաշ]]ի փաշայության մեջ էր մտնում Լեռնային Կիլիկիայի Զեյթուն (Ուլնիա) գավառը, որտեղ բնատնտեսության պայմաններում ապրել է 35-40 հազար հայ, որից 17 hազարը՝ [[Զեյթուն]] քաղաքում։
[[Պատկեր:«Զեյթունի 1862 թ-ի պաշտպանությունը» (1962 թ., գործ՝ Զուլում Գրիգորյանի).jpg|290px|մինի|աջից|«[[Զեյթունի ապստամբություն (1862)|Զեյթունի 1862 թվականի պաշտպանություն]]ը» (1962 թ., գործ՝ Զուլում Գրիգորյանի)]]
Մինչև 19-րդ դարի սկիզբը զեյթունցիները բազմիցս հակահարված են տվել թուրքերի հարձակումներին. 1829,1832,1841,1847,1856, 1858, 1860 թվականներին տապալել են Զեյթունն ընկճելու նրանց փորձերը։ 1862 թվականին Մարաշի Ազիզ փաշան զեյթունցիներից պահանջել է վճարել մի քանի տարվա հարկ։ Ի պատասխան իր ապօրինի պահանջի մերժման՝ հուլիսին նա 10-հազարանոց զորքով մտել է Զեյթունի գավառ, կողոպտել ու այրել մի քանի հայկական գյուղեր, օգոստոսին պաշարել Զեյթուն քաղաքը։ Զեյթունցիները 5-6 հազար հոգով, հնատիպ հրացաններով և հնարավոր այլ միջոցներով դիմել են ինքնապաշտպանության, որը գլխավորել են 4 տանուտերերը՝ Յաղուբյանը, Շովրոյանը, Սուրենյանը և Ենիտունյանը(Նորաշխարհյան)։ Օգոստոսի 2-ի առավոտյան Ազիզ փաշայի զորքերը մի քանի ուղղություններով գրոհել են քաղաքը։ Զեյթունցիները, այդ թվում՝ կանայք և ծերեր, միահամուռ ուժերով դիմադրել են թշնամուն։ Սխրանքներ են գործել [[Մարկոս Թաշճյան]]ը, [[Մահտեսի Գրիգոր]]ը և ուրիշներ։
 
Զեյթունի ձորում ծուղակն ընկած թշնամու զորքից ավելի քան 750 զինվոր սպանվել է, իսկ մյուսները խուճապահար փախուստի են դիմել։ Ձեյթունցիներն այդ ձորն անվանել են Կոտորածի ձոր։ Հետ են մղվել թուրքերի բոլոր գրոհները. 2 հազար թուրք է սպանվել, իսկ մյուսները, թողնելով իրենց ունեցած 2 հրանոթը, փախուստի են դիմել։ Պարտության պատճառով պաշտոնանկ արված Ազիզ փաշային փոխարինել է իր դաժանությամբ հայտնի Աշիր փաշան։ Սակայն Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի և Ֆրանսիայի դեսպանի միջամտությամբ նոր արշավանք տեղի չի ունեցել։ Ջեյթունի վերնախավի ներկայացուցիչները համաձայնել են Ֆրանսիայի օգնության դեպքում նույնիսկ կաթոլիկություն ընդունել։ Թուրքական կառավարությունը և հայոց պատրիարքը, վախենալով զեյթունցիների՝ կաթոլիկություն ընդունելու և [[Ֆրանսիա]]յի ազդեցության տակ ընկնելու վտանգից, դիմել են փոխզիջման։ Ուղարկվել է քննիչ-հանձնաժողով, կնքվել է հաշտություն։
 
[[1865]] թվականից Զեյթունում նշանակվել է թուրք կառավարիչ՝ կայմակամ։ Զեյթունցիները կորցրել են իրենց կիսանկախ վիճակը և պարտավորվել հարկ վճարել, սակայն համայնքի ներքին գործերում պահպանել են ինքնուրույնությունը։ Ջեյթունի 1862 թվականի ինքնապաշտպանությունը մեծ ազդեցություն է ունեցել հայ ազգ-ազատագրական շարժման հետագա ընթացքի վրա։
Տող 108.
*[[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում]]
 
{{ՀՀՀ}}
 
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստան]][[Կատեգորիա:Օսմանյան կայսրություն]]
 
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրություն]]
{{ՀՀՀ}}
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստան]][[Կատեգորիա:Օսմանյան կայսրություն]]