«Լևուլոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Միաշաքարներ ՀոթՔաթ գործիքով
նյութերի ավելացում
Տող 3.
 
[[Կատեգորիա:Միաշաքարներ]]
== Հատկություններ: Լևուլոզը որպես սննդամթերք ==
 
Շաքարախտի դեպքում ավելի հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից, քան դեքստրոզը (խաղողաշաքարը) և եղեգնաշաքարը: Միաժամանակ լևուլոզը հազվադեպ է հանդիպում արյան մեջ: Օրգանիզմի նյութափոխանակության արդյունքում լևուլոզը վերածվում է դեքստրոզի՝ արյան բաղադրության մաս հանդիսացող շաքարի: Սակայն սննդային արժեքով դեքստրոզն ու լևուլոզը տարբերվում են. դեքստրոզը առավել կարևոր նշանակություն ունի շնչառական գործընթացում, իսկ լևուլոզը՝ հյուսվածքների:
 
Լևուլոզը ավելի անկայուն շաքար է, քան դեքստրոզը: Մեղուներին ձմռանը կերակրելու համար մեղվապահները եղեգաշաքարից շաքարաջուր են պատրաստում, ավելացնելով թթու: Պատրաստման ընթացքում նախնական թափանցիկ լուծույթը աստիճանաբար դեղին խեժի գույն է ստանում: Այդ դեղին գունավորումը առաջանում է եռման ջերմաստիճանի ազդեցությամբ լևուլոզի մանրագույն մասնիկների քայքայման արդյունքում: Որոշ մեղվապահներ նախորդ տարիների մեղրը պահելուց, նկատել են, որ տարին տարվա վրա մեղրի գույնը մգանում է: Այդ գունափոխությունը տեղի է ունենում լույսի ազդեցությամբ լևուլոզի աստիճանական քայքայման արդյունքում:
 
Հետաքրքրքկքն է, որ կալիֆորնիական սպիտակ եղեսպակի (շալֆեյ) մեղրը շատ բաց գույն ունի. ջրի նման զուլալ է: Այն սովորական պայմաններում հազվադեպ է շաքարակալում: Բայց հնանալով կորցնում է լևուլոզի որոշ քանակ և աստիճանաբար սկսում է բյուրեղանալ: Ժամանակի ընթացքում բյուրեղները մեծանում են: Օրինակ, 10 տարվա վաղեմության եղեսպակի մեղրի մեջ բյուրեղները մանր են ու ցրված և ընդամենը պղտոր են ցույց տալիս մեղրը, իսկ 30 տարվա ընթացքում եղեսպակի մեղրի մեջ առաջացած բյուրեղները այնքան են խոշորանում, որ ծավալի 1/3 -ն են կազմում:
 
Այսպիսով, լևուլոզը շաքար է, որը սովորաբար կանխում է մեղրի շաքարակալումը: Լևուլոզի շնորհիվ մեղրը ավելի հոտավետ ու համեղ է լինում<ref>http://uley-duplo.ru/content/%D0%BB%D0%B5%D0%B2%D1%83%D0%BB%D0%BE%D0%B7%D0%B0-%D0%BA%D0%B0%D0%BA-%D0%BF%D0%B8%D1%89%D0%B5%D0%B2%D0%BE%D0%B9-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B4%D1%83%D0%BA%D1%82</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևուլոզ» էջից