«Պարացելս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 3.
 
==Կյանքը==
[[1493]] թ. [[հոկտեմբերի 24]]-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը։ Գոգենհեյմերի ընտանիքը սերում էր հին ազնվական տոհմից։ Բայց, ավելի ուշ, գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում է «Ցելսից վերև»:։
 
Բժշկման հիմքերը տղային դեռևս մանկության ժամանակ տվել է հայրը, օկուլտական գիտությունների հետ ծանոթացրել է աբբա [[Հովհան Տրիտեմիյ]]ը` [[Վյուրցբուրգ]]ում։ Իսկ բժշկության դոկտորի աստիճան Պարացելսը ստացել է [[Ֆերրար]]ի ([[Իտալիա]]) համալսարանում կրթություն ստանալուց հետո։
Տող 17.
Բժիշկ Պարացելսը ուսումնասիրել է նաև տարբեր քիմիական տարրերի և միացությունների բուժիչ ազդեցությունը։ Քիմիան մոտեցնելով բժշկությանը՝ Պարացելսը համարվում է [[յաթրոքիմիա]]յի հիմնադիրը։ Նա դեղեր էր պատրաստում բույսերից և դրանք կիրառում մզվածքների և էլիքսիրների տեսքով, զարգացրել էր այն ժամանակվա համար նոր պատկերացում` դեղերի չափաբաժնի վերաբերյալ, օգտագործել հանքային աղբյուրներ՝ բուժիչ նպատակների համար։
 
Պարացելսը ստեղծել է ուսմունք «արխեե»՝ բարձր հոգևոր սկզբունքի մասին, իբր օրգանիզմի կենսագործունեությունը կարգավորող։ Իր բժշկական հայացքները նա նկարագրում է «Պարամիրում», «Պարագրանումոմ», «Մոլորված դեղագործների լաբիրինթ» աշխատություններում։ Գիտնականի գրչին են պատկանում նաև փիլիսոփայական աշխատանքներ՝ «Թաքնված փիլիսոփայություն», «Մեծ աստղագիտություն», «Գիրք նիմֆերի, սիլֆերի, պիգմեյների, սալամանդրների, գիգանտների և այլ հոգիների մասին»:։
 
Պարացելսը մահացել է [[1541]] թ. [[սեպտեմբերի 24]]-ին` [[Զալցբուրգ]]ում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարացելս» էջից