«Կիբեռնետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Ըստ օգտագործվող գիտական կոնկրետ մեթոդների կիբեռնետիկան բաժանվում է տարբեր ճյուղերի, օրինակ, առանձնացվում են՝ մաթեմատիկական, տեխնիկական, կենսաբանական, բժշկական, տնտեսագիտական, լեզվաբանական կիբեռնետիկաներ։
===Մաթեմատիկական կիբեռնետիկա ===
''Մաթեմատիկական'' կիբեռնետիկան ուսումնասիրում է կառավարման համակարգերի մաթեմատիկական մոդելներ, օրինակ, վերացական ավտոմատներ, տարբեր տիպի ընդհատ սխեմաներ, հաշվողական մեքենաների ծրագրեր, կապի ինֆորմացիոն գծեր և այլն։ Ամեն մի այդպիսի մոդելի համար տրվում են մաթեմատիկական սահմանումներ, որոնց միջոցով նկարագրվում են տվյալ համակարգի հետևյալ հիմնական յուրահատկությունները՝ 1. ներքին վիճակներ, որոնցում կարող է գտնվել համակարգը, 2. արտաքին միջավայրից ստացվող ազդանշաններ («համակարգի մուտքը»), 3. դեպի արտաքին միջավայր ուղարկվող ազդանշաններ («համակարգի ելքը»), 4. օրենք, որի համաձայն ներքին վիճակները և ելքային ազդանշանները փոփոխվում են մուտքային ազդանշանների ազդեցությամբ («համակարգի կառավարման օրենքը»)։ Նշված սահմանումների հիման վրա տրվում է տվյալ համակարգի միջոցով իրացվող ինֆորմացիայի ձևափոխության նկարագրությունը («համակարգի գործունեությունը»)։ Կառավարման համակարգերի ուսումնասիրման գործում մաթեմատիկական կիբեռնետիկան հիմնական ուշադրությունը դարձնում է հետևյալ խնդիրներին՝ 1. համակարգերի սինթեզելը (կառուցել նշված գործունեությամբ ինչ-որ համակարգ), 2. համակարգերի վերլուծությունը (պարզաբանել տրված համակարգի գործունեության օրինաչափությունները), 3. համակարգերի ձևափոխությունն ու լավացումը՝ օպտիմալացումը (կառուցել տրված գործունեությամբ այս կամ այն տեսակետից լավ կամ լավագույն համակարգ)։ Առանձին տեղ են գրավում կառավարման համակարգերի հուսալիության և նրանց աշխատանքի ստուգման, սխալների հայտնաբերման և ուղըղմանուղղման մեթոդների հետազոտությունները։ Այս հարցերի ուսումնասիրության մաթեմատիկական հիմքն են, օրինակ, վերացական ավտոմատների, ինֆորմացիայի և կոդավորման, ընթացակարգերի (ալգորիթմների), հավանականությունների տեսությունները, մաթեմատիկական տրամաբանությունը։
 
===Տեխնիկական կիբեռնետիկա ===