«Սերգեյ Ռախմանինով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է. գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ։ Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների։ Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ՝ «ռախմանինովյան» ռիթմը։ Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն)։ Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է:
 
Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ: Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը. լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկի): Ռախմանինովը Շահինյանին է նվիրել իր «Մուսան» ռոմանսը (ըստ Ալեքսանդր Պուշկինի), իսկ Շահինյանը նրան էնվիրել ձոնելէ իր «Orientalia» բանաստեղծությունների ժողովածուն:
2005 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Ռախմանինովի «Ալեկո» օպերան:<ref>http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1562</ref>։
 
== Արտաքին հղումներ ==