«Էկոտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:NorthIsland 24-Apr-2008.JPG|250px|մինի|[[Արփի լիճ]]ը [[Գարուն|գարնան]] ժամանակ]]
 
'''Էկոլոգիական զբոսաշրջությունը''' (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), [[Բնություն|բնության]], նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը [[զբոսաշրջություն|զբոսաշրջության]] առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է [[ավտոմեքենա]]յով, հետիոտն, [[ձի]]ով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ [[ՀՀ]] հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։