«Սերգեյ Ռախմանինով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sergei Rachmaninoff LOC 33969u.jpg|մինի|աջից]]
'''Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինով''' (1873 թ. [[ապրիլի 1]], գ. Սեմյոնովոյի կալվածք Օնեգ (այժմ՝ ՌԴ Նովգորոդի մարզի համանուն շրջանում) - [[1943]]թ., [[Բևեռլի Հիլզ]], [[Կալիֆոռնիա]], [[ԱՄՆ]]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ըստ ընտանեկան ավանդույթի Ռախմանինովների տոհմը սերվել է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝ Վասիլիից, ում Ռախմանին էին կոչում: Մայրը՝ Լյուբով Պետրովնան (Բուտակովան) գեներալ Պ. Ի. Բուտակովի դուստրն էր:
Կոմպոզիտորի հորական պապը՝ Արկադի Ալեքսանդրովիչը, երաժիշտ է եղել, դաշնամուր նվագել սովորել է Ջոն Ֆիլդայի մոտ և համերգներով հանդես է եկել Տամբովում, Մոսկվայում և Պետերբուրգում:
 
1882 թ-ից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885 թ-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների փոքրահասակների բաժիններում: Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը: Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին: Ռախմանինովը 1892 թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական (Մեծ ոսկե մեդալ) բաժինները: Դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի), որը 1893 թ-ին բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում:
1890-ական թվականներին գրել է «Ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան, «Էլեգիական տրիոն» (Պ. Չայկովսկու հիշատակին), Առաջին սիմֆոնիան, դաշնամուրային «Ֆանտազիա-պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ», ռոմանսներ և այլ գործեր: Նրա ստեղծագործական վերելքն սկսվել է 1900-ական թվականներից. ստեղծել է իր նշանավոր երկերի մեծ մասը՝ դաշնամուրի Երկրորդ և Երրորդ կոնցերտները, «Գարուն» կանտատը, «Ժլատ ասպետը» (ըստ Ա. Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Ալիգիերի Դանտեի) օպերաները, Երկրորդ սիմֆոնիան, «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, նաև բազմաթիվ պրելյուդներ ու ռոմանսներ: