«Թովմաս Պողոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26.
Դպրոցական կրթությունը սկսել է Թբիլիսիի թիվ 10 հայկական դպրոցում։ Հետո տեղափոխվել է Տաշիր և 1971 թ. ավարտել է Տաշիրի հայկակն դպրոցը։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1972-1973), ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1977),1980-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների Հայ երգեցողության պրոֆեսոր [[Արզաս Ոսկանյան]]ի դասարանը։
 
1971-1972 թթ. Աշխատել է Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ։ 1973-1974 թթ. Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում ուսմանը զուգընթաց երգել է ազգագրական երգի-պարի «Հորովել» պետական անսամբլում։ 1973-1977 թթ.՝ Վանաձորի « Հորովել », 1980-ից՝ թվականից՝ հայկ. ժող. երգի-պարի համույթների մեներգիչ,1987-1992-ին՝ թթ.՝ «Գանձասար» ժող.ժողովրդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար։ Հիմնադրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը (1992), համանուն մշակութային միությունը (1995), Ջիվանու անվան աշուղական դպրոցը (1997)։ Գրառել է ժողովրդական և աշուղական երգեր։ Կազմել է «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն (1996)։ Երգերի նրա կատարումը հայեցի է, աշուղական արվեստի ոգուն հարազատ։
1980-2000 թթ. եղել է [[Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ|Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի Հայաստանի պետական անսամբլի]] մեներգիչ։ 1987-1992 թթ. հիմնադրել և ղեկավարել է ժողովրդական երգի-պարի «Գաձասար» համույթը։ 1987 թ.-իցթվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում որպես տեքստաբան-դասախոս, իսկ 1995-ից թվականից դասավանդում է նաև «Հայ աշուղական արվեստ»։
1992-ից թվականից հիմնադրել և ղեկավարում է աշուղական երգի «Սայաթ Նովա» անսամբլը։
 
Նրա գիտական բազմաթիվ հոդվածներից են՝ «Ջիվանի, անհայտ երգեր», «Երկու երգ Ջիվանուց», «Ջիվանի, անտիպ էջեր», «Աշուղ Ջիվանու անտիպ երգերը», «Հայ ժողովրդական ռազմի ու զինվորի երգեր», «Հնագույն արվեստի մշակ․ Դվալի Մկրտիչ», «Ջիվանի, նորահայտ բանաստեղծությունններ», «Հայրիկ Ղազարյան», «Աշուղ Բաղդասար», «Աշուղ Օհանջյան», «Աշուղ Արամ (սարչապետցի Արամ Մխոյան)» և այլն։
 
Թովմաս Պողոսյանը կոմիտասյան սկզբունքներին հավատարիմ և նվիրյալ արվեստագետ է՝ առավելապես հայ աշուղական երգի ասպարեզում։
Հասարակությունը, ժողովուդը գիտի, ճանաչում և սիրում է նրա երգը։ Սերունդները դեռ շատ երկար կլսեն նրա հրաշալի ձայնը և մատուցման բարձրաճաշակ, հայեցի երգեցողությունը։
 
== Պարգևներ ==
* ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2002
* ՀՀ վաստակավոր արտիստ, 2006
* ՀՀ ժողովրդական արտիստ, 2011
 
== Արտաքին հղումներ ==