«Բաթումի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[File:Transcaucasia_delegation_in_batumi.jpg|մինի|Անդրկովկասի պատվիրակությունը Բաթումի համաժողովին]]'''Բաթումի պայմանագիր․ 1918''', այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսերական]] կառավարության և [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] միջև, կնքվել է հունիսի 4-ին [[Բաթում]]ում։ [[Բարձր դուռ|Թուրքիայի կառավարության]] անունից պայմանագիրը ստորագրել են [[Խալիլ բեյ]]ը, [[Վեհիբ Մեհմեդ]] փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից [[Ալեքսանդր Խատիսյան]]ը, [[Հովհաննես Քաջազնունի]]ն, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է [[Անդրկովկաս]]ում թուրքերի հարձակման պայմաններում։
 
Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր,պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները,նաև Անդրանիկինը: Թուրքիային էր անցնում երկաթուղին: Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը:
Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով` «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»: Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ: [[Անդրանիկ Օզանյան|Գեներալ Անդրանիկ]]ը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|Դաշնակցության]] հետ ձևավորելու [[Լեռնահայաստան]]:
 
[[File:Enver_Pasha_in_Batumi.jpg|մինի|right|Էնվեր փաշան Բաթումիում, 1918|left]]Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել [[Ալեքսանդրապոլ]]–[[Ջուլֆա]] երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանն]] անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև [[Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն|Ադրբեջանի]] անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։