«Լի Բո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լի Բո''', Լի Թայ-բո (701—762), Թանի դարաշրջանի չին բանաստեղծ: 721 — 738-ին ճանապարհորդել է երկրում, գրե...»:
(Տարբերություն չկա)

14:34, 13 փետրվարի 2015-ի տարբերակ

Լի Բո, Լի Թայ-բո (701—762), Թանի դարաշրջանի չին բանաստեղծ: 721 — 738-ին ճանապարհորդել է երկրում, գրել բնապաշտական բանաստեղծություններ: Երիտասարդ տարիքում հրապուրվել է դաոսիզմով՝ այն ընկալելով որպես կոնֆուցիական ծեսերի կապանքներից մարդու ազատման ուսմունք: Գրել է զինվորների ծանր կյանքի ու արիության, կործանարար ռազմական արշավանքների մասին: Լի Բոն հարգանքով է ընդունվել կայսրի պալատում, որը նրան շնորհել է գիտական բարձրագույն կոչում: Սակայն շուտով հիասթափվել է պալատական կյանքից: 744-ին թողել է մայրաքաղաք Չանյանը, ճանապարհորդել բանաստեղծ Դու Ֆուի հետ: Լի Բո-ի գրական ժառանգությունը ավելի քան 900 բանաստեղծություն է: Լեզուն պարզ է: Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել թանյան և սունյան պոեզիայի զարգացման վրա: Լի Բոն դասվում է համաշխարհային քնարերգուների շարքը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։