«Ֆաթիմյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
Ազիզ խալիֆան հանդուրժող քաղաքականություն է վարել [[քրիստոնյա]]ների և [[հրեա]]ների հանդեպ, որոնցից նշանակվել են [[վեզիր]]ներ։ Սակայն նրա որդի ալ-Հաքիմը ([[996]]-[[1021]]) դաժանորեն հալածել է քրիստոնյաներին, քանդել եկեղեցիները։ Հաքիմը սպանվել է ապստամբության հետևանքով։ Նրա որդու ժամանակ երևացել են պետության քայքայման առաջին նշանները, որոնք նկատելի էին արդեն Մուսթանսիր խալիֆի ([[1035]]-[[1034]]) օրոք։
 
Ֆաթիմյանները կորցրել են իրենց տիրույթները Մաղրիբում, [[Սիկիլիա]]յում (այն նվաճել են նորմանները)։ [[1062]] թվականին Ֆաթիմյանների պահակազորի [[թյուրք]] զինվորների խռովության հետևանքով երկիրն ընկել է ծանր դրության մեջ։ Մուսթանսիրը [[Ասորիք]]ից հրավիրել է հայազգի զորավար [[Բադր ալ–Ջամալի]]ինալ–Ջամալիին (Բադր ալ–Գամալի ալ-Արմանի), որն իր հայկական և սիրիական գնդերով մտել է Կահիրե, կոտորել թյուրք խռովարարներին, դարձել է վեզիր և կարգավորել երկիրը, բարեկարգել տնտեսական վիճակը։
 
Ֆաթիմյանների վեզիրի պաշտոնու է եղել Բադրին, նրա մահից հետո, փոխարինել է որդին՝ Աֆդալ Շահնշահը, ապա վեզիրներ են եղել Աֆդալի որդի Ահմադը, Բեդրի որդեգիր հայազգի Ցանիս ալ–Արմանին, Վահրամ Պահլավունին և ուրիշներ։