«Պաուլիի սկզբունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Քվանտային մեխանիկա}}
'''Պաուլիի սկզբունք''' (Պաուլիի արգելման սկզբունք, արգելման սկզբունք), [[քվանտային մեխանիկա]]յի հիմնարար սկզբունքներից։ Ըստ այս սկզբունքի` երկու [[նույնական մասնիկներ|նույնական]] [[ֆերմիոն]]ներ (կիսաամբողջ [[սպին]]ով մասնիկներ) չեն կարող միաժամանակ գտնվել միևնույն [[քվանտային վիճակ]]ում: Ավելի խիստ ձևակերպած` երկու նույնական ֆերմիոնների արդյունարար [[ալիքային ֆունկցիա]]ն հակասիմետրիկ է մասնիկների փոխատեղության նկատմամբ։ Այս սկզբունքը 1925թ. ձևակերպել է ավստրիացի ֆիզիկոս [[Վոլֆգանգ Պաուլի]]ն:
 
Օրինակ` ատոմում չեն կարող գտնվել միևնույն չորս [[քվանտային թվեր]]ն ունեցող երկու էլեկտրոններ. եթե ''n''-ը, ''l''-ը և ''m<sub>l</sub>''-ը նույնն են, ապա ''m<sub>s</sub>''-երը պետք է տարբերվեն այնպես, որ էլեկտրոններն ունենան հակադիր սպիներ։սպիններ։
 
Ամբողջ սպինով մասնիկները` [[բոզոն]]ները, չեն ենթարկվում Պաուլիի սկզբունքին. միևնույն քվանտային վիճակում կարող են գտնվել ցանկացած թվով նույնական բոզոններ, ինչպես, օրինակ, [[լազեր]]ում և [[Բոզե-Այնշտայնի կոնդենսատ]]ում առաջացած ֆոտոնները։
Տող 60.
 
===Ատոմները և Պաուլիի սկզբունքը===
Պաուլիի արգելման սկզբունքը թույլ է տալիս բացատրել բազմազան ֆիզիկական երևույթներ։ Մասնավորապես կարևոր հետևանքներից է ատոմի էլեկտրոնային թաղանթների կազմության և ատոմների` միմյանց միջև էլեկտրոնները կիսելու առանձնահատկության մեկնաբանությունը, որի շնորհիվ բացատրություն է ստանում քիմիական տարրերի և դրանց քիմիական միացությունների լայն բազմազանությունը։ Էլեկտրականապես չեզոք ատոմի կապված էլեկտրոնների թիվը հավասար է ատոմի միջուկում եղած պրոտոնների թվին։ Լինելով ֆերմիոններ, էլեկտրոնները չեն կարող զբաղեցնել միևնույն քվանտային վիճակը, ուստի պետք է «կուտակվեն» ատոմի ներսում, այսինքն` գտնվելով միևնույն վայրում, ունենան տարբեր սպիներ։սպիններ։ Դրա օրինակ է [[հելիում]]ի ատոմը, որն ունի երկու կապված էլեկտրոններ։ Երկու էլեկտրոններն էլ կարող են գտնվել ամենացածր էներգրական վիճակում (''[[էլեկտրոնային թաղանթ|1s]]''), սակայն հակառակ սպիներովսպիններով, քանի որ սպինը էլեկտրոնի քվանտային վիճակի մասն է։ Ուստի այս էլեկտրոնները գտնվում են տարբեր քվանտային վիճակներում և չեն հակասում Պաուլիի սկզբունքին։ Սակայն սպինը կարող է ունենալ ընդամենը երկու տարբեր արժեքներ ([[սեփական արժեքներ]])։ [[Լիթիում]]ի ատոմում կան երեք կապված էլեկտրոններ, ուստի երրորդ էլեկտրոնը չի կարող հավակնել ''1s'' վիճակին և պետք է փոխարենը զբաղեցնի մեկ աստիճանով բարձր էներգիական մակարդակ` ''2s''-ը։ Համանման ձևով հաջորդ էլեկտրոնները էլեկտրոնային թաղանթում պետք է զբաղեցնեն հաջորդող էներգիական վիճակները։ Տարրի քիմիական հատկությունները մեծապես կախված են արտաքին թաղանթի էլեկտրոնների թվից. Տարբեր թվով էլեկտրոնային թաղանթներ, սակայն արտաքին թաղանթում նույն թվով էլեկտրոններ ունեցող ատոմները ունեն միևնույն հատկությունները, ինչի շնորհիվ ձևավորվում է [[պարբերական աղյուսակ|տարրերի պարբերական աղյուսակը]]:
 
===Պինդ մարմնի հատկությունները և Պաուլիի սկզբունքը===