«Վաղենակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 31.
| grin = 1878
}}
'''Վաղենակ''' ({{lang-lat|Calendula}}), [[նարգիզ]], [[կալենդուլա]], [[աստղածաղկազգիներ]] ( [[բարդածաղկավորներ]]) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ [[կիսաթփեր]]ի [[ցեղ]]։ Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ պարսկական ({{lang-lat|calendula persica}})։

== Տարածվածություն ==
Հանդիպում է [[Սյունիքի մարզ]]ում ([[Ներքին Հանդ]], [[Շվանիձոր]], [[Նռնաձոր]] [[գետ]]ի մերձակայքում, [[Ծավ]] գետի ափին)։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում։ Գրանցված է ՀՀ [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։ Մշակության մեջ բոլոր մարզերում տարածված է վաղենակ [[դեղատուն]] ({{lang-lat|calendula officinallis}})։ Լավ աճում է բոլոր տիպի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է։

== Կառուցվածք ==
Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5(10)20(30) սմ։ [[Տերև]]ները հերթադիր են, երկարավուն հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ։ [[Ծաղկաբույլ]]ը զամբյուղ է, մեկական, երկար ծաղկակիրների վրա։ Լեզվակավոր [[ծաղիկ]]ները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ։ Ծաղկում է [[հուլիս]]-[[նոյեմբեր]]ին։ [[Պտուղ]]ը տարբեր չափերի, աղեղնաձև ծռված [[սերմ]]իկ է։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, [[ճարպ]]եր, [[ալկալոիդ]]ներ, միկրո և մակրոտարրեր և այլն։

== Նշանակություն ==
Պատրաստուկներն օգտագործում են [[վերք]]երի և [[խոց]]երի, [[ստամոքս]]ի, 12-մատնյա աղիքի, [[լյարդ]]ի և [[լեղապարկ]]ի, սրտային [[հիվանդություն]]ների, [[Արյուն|արյան]] բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում։ Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Գեղազարդիչ է։
{{ՀԲ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վաղենակ» էջից