«Լեոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
| Վանդակի տեքստ || Վանդակի տեքստ || Վանդակի տեքստ
|}
 
== Սյուժե ==
Լեոնը պրոֆեսիոնալ մարդասպան է, ով ապրում է Նյու Յորքում և ում միակ ընկերը տնային բույսն է: Նա աշխատում է Թոնի անունով մաֆիայի անդամի մոտ: Իսկ Մատիլդան տասնմեկամյա աղջիկ է: Նա ապրում է Լեոնի հարևանությամբ: Նրա հայրը տանը թմրանյութ է պահում և դրա դիմաց գումար է ստանում: Սակայն մի օր հոր գործընկերները հայտնաբերում են, որ նա խաբում է իրենց և սպանում են ամբողջ ընտանիքին: Մատիլդան վերադառնալով խանութից տեսնում է սպանված հարազատներին ու վախենալով գնում է Լեոնի տուն: Նա շատ շուտ է հասկանում Լեոնի ով լինելը և խնդրում է նրան հոգ տանել իր մասին, սովորեցնել այն ամենն ինչ գիտի: Մատիլդան ցանկանում էր վրեժ լուծել փոքր եղբոր համար: Լեոնը մեծ դժվարությամբ, բայց համաձայնվում է օգնել աղջկան: Փոխարենը Մատիլդան սովորեցնում է Լեոնին կարդալ: Երբ Մատիլդան սովորում է գործի բոլոր մանրամասները, Լեոնի զենքերը պայուսակի մեջ հավաքելով գնում է Ստենսֆիլդին՝ մարդասպանին սպանելու: Գրասենյակում նա ներկայանում է որպես առաքիչ: Ստենսֆիլդը նկատելով աղջկան գնում է նրա հետևից և սենյակում մենակ մնալով պատմում է սպանության բոլոր մանրամասները, ինչպես նաև ասում է, որ Լեոնը առավոտյան սպանել է իր մարդկանցից մեկին: Այդ ընթացքում Լեոնը երկտողից իմանում է Մատիլդայի գտնվելու վայրը և փրկում է նրան:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լեոն» էջից