«Փոլ ՄաքՔարթնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
== The Quarrymen ==
Թոլի դպրոցական ընկերներից մեկը՝ Էվեն Վոուենը, որ ժամանակ առ ժամանակ նվագում էր [[Ջոն Լենոն]]ի The Quarrymen խմբում, հրավիրեց Փոլին անսամբլում հանդես գալու համար Ուոլթոնի Սուրբ Պետրոս եկեղեցում: Մաքքարթնիի առաջին հանդիպումը Լենոնի հետ տեղի ունեցավ [[1957 թվական]]ի [[հուլիսի 6]]-ին: Ինքը Մաքքարթնին այսպես էր պատմում անսպասելի ունկդրման մասին, որ կամակերպվել էր անսամբլի անդամներից կողմից<ref name="anthology">{{cite web|url=http://www.wingspan.ru/booksrus/antr/02.html|title=The Beatles-ի ծագումը. Փոլ Մաքքարթնի|accessdate=2009-09-30|lang=en|description=www.wingspan.ru|archiveurl=http://www.webcitation.org/618AGWNuI|archivedate=2011-08-22}}</ref>: {{քաղվածք|Ջոնը կանգնած էր իմ մեջքի ետևում՝ հենվելով իմ ուսին, և շնչում էր: Մենք բոլորս հասցրինք խմել: Ես մտածում էի. «Գրո՛ղը տանի, սա ո՞վ է»: Բայց նրան դուր եկավ այն, ինչ ես նվագում էի. «Whole Lotta Shakin' Goin' On» դո մաժորում, ես նաև գիտեի «Tutti Frutti»-ն և «Long Tall Sally»-ն: Հետո ես կիթառ նվագեցի՝ բռնելով իմ կերպ: Ես նվագեցի «Twenty Flight Rock» երգը, որի բոլոր բառերը գիտեի: «Քուորիմենը» ցնված էին նրանով, որ ես իսկապես գիտեի այդ երգը և կարողանում էի կատարել: Այդպես էլ ես հասա «Բիթլզ»:|}}
 
Առաջին հերթին Փոլը Ջոնին կիթառը լարել սովորեցրեց. մինչ այդ Ջոնը իր հարևանին գումար էր վճարում, որպեսզի նա իր փոխարեն կատարեր աշխատանքը: Ջոնն օգտագործում էր երկմատանի ակորդները բանջոյի համար, որոնց նրան սովորեցրել էր մայրը՝ Ջուլիան: Փոլն ավելի շատ ակորդներ գիտեր, բայց, քանի որ նա ձախլիկ էր, գործընկերը պիտի աներ աշխատանքի ավելի բարդ մասը: Մաքքարթնիի և Լենոնի ընկերությունը բացասաբար ընդունվեց բարեկամների կողմից. Միմի մորաքույրը, որ դաստիարակել էր Ջոնին, Փոլին ցածր էր դասում, Մաքքարթնի ավագը զգուշությամբ էր վերաբերում Ջոնին («Օհ, որդի, նա քեզ ինչ-որ պատմության մեջ կգցի»): Բայց Ջոնի և Փոլի համագործակցությունը արագ առաջ էր ընթանում, իսկ արդեն [[1957 թվական]]ի ամառային արձակուրդների ժամանակ նրանք միասին սկսեցին երգ գրել. Ֆորթլին Ռոուդի տանը Ջեյմս Մաքքարթնիի աշխատանքից տուն վերադառնալուց երեք ժամ առաջ: Փոլը վերհիշում էր, որ նրանք սկսեցին լրջորեն երգել ստեղծել և առաջին հերթին տետր ձեռք բերեցին, որի յուրաքանչյուր էջում գրեցին. «Լենոն-Մաքքարթնիի օրիգիալ ստեղծագործություն»: «Մենք միանգամից մեզ սկսեցինք դիտարկել որպես նոր մեծագույն հեղինակային զույգ», — ասում էր նա: Առաջին րգը, որի տեքստը և ակորդները հայտնվեցին տետրում, «Too Bad About Sorrows»-ն էր: Հետագայում գրվեցին «Just Fun»-ը, «In Spite of All the Danger»-ը և «Like Dreamers Do»-ը (որը Փոլը համարում էր «շատ վատը» և տվեց կատարելու Applejacks խմբին): Նրա խոսքերով՝ մի փոքր ավելի լավն էին «One After 909»-ը, և, վերջապես, «Love Me Do»-ն, որը իր բնույթով գագաթնակետն էր. «վերջապես մի երգ, որը կարելի էր ձայնագրել»: