«Վիրահատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վֆ}}
[[File:Blinddarm-01.jpg|thumb]]
'''Վիրահատությունը''' (վիրահատական միջամտություն) հիվանդությունների բուժման այնպիսի եղանակ է, որի ժամանակ թափանցում են մարմնի խորքը, հեռացնում կամ վերականգնում են նրա ախտահարված առանձին մասերը։ Վիրահատությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման առավել հուսալի, իսկ հաճախ` միակ միջոցն է։ Հին հռոմեական բժիշկների կարծիքով` «Որտեղ չի օգնում դեղորայքը, այնտեղ բուժում է երկաթը», այսինքն՝ վիրաբույժի դանակը։ Մարդիկ վիրահատություններ սկսել են կատարել շատ հազարամյակներ առաջ (առավել հաճախ` ոսկրահարդարում և վերքերի բուժում)։ Գիտնականները հայտնաբերել են մարդկանց գանգեր (10 հզ. տարի առաջվա), որոնց վրա եղել են բացված անցքեր։ Հնարավոր է, որ այդպիսի վիրահատությունները կոչվել են գանգահատումներ (տրեպանացիա) և արվել են այնտեղից չար ոգիներին հեռացնելու համար։ Միջնադարում վիրահատությունները կատարվել են անբավարար սանիտարական պայմաններում։ Որոշ հասարակ վիրահատություններ, ինչպիսին են ատամի հեռացումը և արյան բացթողումը, կատարել են սափրիչները, որոնք բժշկություն չեն սովորել։ Հետագայում նարկոզի, այնուհետև` ցավազրկման այլ տեսակների կիրառմամբ միայն հնարավոր դարձան վարակների կանխումը և առավել կատարյալ վիրահատական եղանակների մշակումը։ Աննեխության (ասեպտիկա) և հականեխության (անտիսեպտիկա) կիրառման շնորհիվ հնարավոր դարձան վիրահատությունները` վիրաբույժի համար նախկինում դժվարամատչելի մասերում (օրինակ՝ որովայնի խոռոչում)։