«Արտեմ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
== Կենսագրություն ==
1968 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը։ 1972 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ 1979 թվականից [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի Գրողների միության]] անդամ է։ 1994 թվականին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը։ Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, Ստամբուլի ամերիկյան համալսարանում։ 1995 թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նույն կրթաթոշակով, 2002 թվականին Լոս Անջելեսի համալսարանում։ 1994-1995 թթ. աշխատել է [[Վաշինգտոն (նահանգ)|Վաշինգտոն]]ում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպան: Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983, Մ. Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983, Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989, Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008, միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010, միջազգային փառատոնի մրցանակ)։
 
1994 թվականին ԱՄՆ-ում Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", 1994, New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի:
 
== Ստեղծագործություններ ==
Տող 41 ⟶ 43՝
*«Հուդայի արձակուրդը», 2003, ՀՀ պետական մրցանակ
Գրել է գրականագիտական հոդվածներ, աշխատություններ («Ետպատերազմյան, ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները», 1986, «Գրական ուղղությունների պայքարը անգլիական վեպում 20-րդ դարի սկզբին», 1992)։ Կատարել է թարգմանություններ անգլերենից (Փ. Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», 2003, «Հայացք Բաբելոնի աշտարակից», 2004)<ref>[http://www.avproduction.am/?ln=am&page=person&id=1841 Արտեմ Հարությունյանի կենսագրականը AV Producation կայքում]</ref><ref>[http://gisher.org/artem-harutyunyan-t21802.html Արտեմ Հարությունյանի ստեղծագործություններից]</ref>։
 
== Մրցանակներ ==
* Ստամբուլի միջազգաին փառատոնի մրցանակ, 2010
* Ստոկհոլմի միջազգային փառատոնի մրցանակ, 2008
* ՀՀ պետական մրցանակ, 2003 («Հուդայի արձակուրդը» գրքի համար)
* Ռենե Շարի անվան մրցանակ, 1989
* Մաքսիմ Գորկու անվան մրցանակ, 1983
* Դիլըն Թթմասի անվան մրցանակ, 1983
 
== Մեջբերումներ Արտեմ Հարությունյանի մասին ==