«Ալավերդու թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{ստուգել փաստերը}}{{անաղբյուր}}
'''Ալավերդու պետական բանվորական թատրոն'''
[[Ալավերդում]] պղնձահանքերի բանվորների և ծառայողների համար, ինչպես նաև շրջակա գյուղերի բնակիչների համար թատերական ներկայացումներ խաղացվել են մինչև խորհրդային կարգերի հաստատումը և անցյալ դարի 20-ական թվականներին, Թիֆլիսից ժամանած շրջիկ խմբերի կողմից (Ռուբեն Հակոբյան,Մենավոր բռնչենու լեգենդը,Սարվարդ հրատ, Երևան, 2014):1934 թվականին Լուսժողկոմի հանձնարարությամբ [http://Արմեն%20Արմենյանը Արմեն Արմենյանը] Ալավերդում հիմնադրում է բանվորական պետական թատրոն (Արմեն Արմենյան,վաթսուն տարի հայ բեմի վրա, Հայաստան,1965): Թատրոնի հիմնական կազմը անվանի դերասանի ընտանիքի անդամներն էին և տեղից համալրված սիրող դերասանները: Կարճ ժամանակ անց թատրոնը տարբեր տնտեսաական ու ստեղծագործական ցուցանիշներով դառնում է հանրապետության շրջանային թատրոնների առաջատարներից մեկը, որի մասին 1949 թվականին "Խորհրդային Հայաստան" թերթում տպագրված հոդվածում նշել է անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: Հետագա տարիներին Ալավերդու բանվորական թատրոնում աշխատել են անվանի ռեժիսորներ Աշմաթը, Հովհաննես Մսրյանը և ուրիշներ: Ալավերդու թատրոնում են աշխատել հայ թատրոնի երևելի դերասաններ [[Վոլոդյա Գրիգորյանը]], Սերիկ Շեկոյանը, [http://Վերջալույս%20Միրիջանյանը Վերջալույս Միրիջանյանը], Գևորգ Ասլանյանը և ուրիշներ: Ալավերդու թատրոնի դերասանների ընտանիքներում են ծնվել անվանի թատերական գործիչներ և դերասաններ Վլադիմիր և ժասմեն Մսրյանները, Հրաչյա Գասպարյանը և այլն: 1951 թվականին Հայաստանի այլ շրջանային թատրոնների հետ փակվում է նաև Ալավերդու բանվորական թատրոնը: