«Ասուպների հոսք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ասուպների հոսք''' («Վայր ընկնող աստղերի անձրև»), մեծաթիվ ասուպների երևալը կարճ ժամանակամիջոցում...»:
(Տարբերություն չկա)

14:53, 24 հունվարի 2015-ի տարբերակ

Ասուպների հոսք («Վայր ընկնող աստղերի անձրև»), մեծաթիվ ասուպների երևալը կարճ ժամանակամիջոցում (րոպեում դրանց թիվը երբեմն հասնում է հազարի),տեղի է ունենում երկնաքարերի հոսքի հետ Երկրի հանդիպման պատճառով։ Քանի որ այդ երկնաքարերն ունեն միևնույն տարածական արագությունները,թվում Է, որ հոսքը կազմող ասուպները դուրս են գալիս երկնոլորտի միևնույն կետից։ Վերջինս անվանում են ասուպների հոսքի ռադիանտ։ Երևույթի հնագույն գրառումներից են հայ մատենագրությունում պահպանված 902-ի և 1070-ի՝ ասուպների հոսքի մասին եղած վկայությունները։