«Զգայնուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Զգայնուկ''', հինածաղիկ (lmpaticus), զգայնուկագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցո...»:
(Տարբերություն չկա)

17:24, 23 հունվարի 2015-ի տարբերակ

Զգայնուկ, հինածաղիկ (lmpaticus), զգայնուկագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունները հյութալի են, հաճախ՝ թափանցիկ։ Տերևները հերթադիր են, պարզ,առանց տերևակիցների։ Ծաղկապատը կրկնակի Է։ Պտուղը հյութալի տուփիկ է և հասուն վիճակում բացվում է ամենաթեթև հպումից (այստեղից՝ զգայնուկ անվանումը)։Տայտնի է 400 (որոշ տվյալներով 700)տեսակ։ Աճում է հիմնականում արևադարձային երկրներում (Ասիայի, Աֆրիկայի), որոշ տեսակներ՝ Եվրոպայում և Ամերիկայում։ ՍՍՏՄ-ում հանդիպում է զգայնուկի 8 տեսակ, սակայն ավելի տարածված է սովորական զգայնուկը (1․ noli tangere), որը վայրի վիճակում աճում է նաև Տայկական լեռնաշխարհում։ Առանձին տեսակներ (օրինակ՝ 1․ balsamina) դեկորատիվ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։