«Միհրդատ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Միհրդատ Ա''' (մ.թ.ա. 195—138 թթ), Պարթևաստանի Արշակունի հարստության արքա (մ.թ.ա. 171—138թթ): Միհրդատ Ա հայտնի ...
 
No edit summary
Տող 1.
'''Միհրդատ Ա''' (մ.թ.ա. 195—138 թթ), Պարթևաստանի Արշակունի հարստության արքա (մ.թ.ա. 171—138թթ): Միհրդատ Ա հայտնի է որպես ականավոր քաղաքական գործիչ և զորավար: Նրա օրոք Պարթևաստանը էապես ընդլայնում է իր տերության սահմանները՝ տարածելով իր իշխանությունը բոլոր ուղղություններով: Միհրդատի օրոք Պարթևաստանի կազմի մեջ են մտնում [[Հույն-Բակտրիական թագավորություն|Հույն-Բակտրիական թագավորության]] մի մասը (մ.թ.ա. 167թ.), Կենտրոնական Ասիայի Մարգիանա պատմական շրջանը, Միջագետքը ( մ.թ.ա. 144), Իրանն ամբողջությամբ: Սելևկյանների հետ պատերազմներում մ.թ.ա. 141թ. գերի է վերցնում արքա Դեմետրիոս Բ-ին, որը հետագայում ամուսնանում է Միհրդատի դուստր Ռոդոգունայի հետ: Իր նվաճումների արդյունքում Պարթևաստանը դառնում է անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, հետագայում՝ Հռոմեական պետության հիմնական հակառակորդը Արևելքում: Պարթևների կողմից հելլենիստական մշակույթ ունեցող երկրների գրավումը զարկ է տալիս Պարթևաստանի ուրույն մշակույթի զարգացմանը և նրանում հելլենիստական տարրերի ներմուծմանը: Միհրդատը պատմության մեջ է մտել որպես Պարթևաստանի և ամբողջ Արևելքի մեծ արքաներից մեկը:
 
{{անձ-անավարտ}} [[Կատեգորիա:Պարթև Արշակունիներ]]
 
[[ca:Mitridates I de Pàrtia]]
[[cs:Mithradatés I.]]
[[cy:Mithridates I, brenin Parthia]]
[[de:Mithridates I. (Parthien)]]
[[es:Mitrídates I de Partia]]
[[eu:Mitridates I.a Partiakoa]]
[[fa:مهرداد یکم]]
[[fr:Mithridate Ier de Parthie]]
[[it:Mitridate I di Partia]]
[[nl:Mithridates I de Grote]]
[[ja:ミトラダテス1世]]
[[no:Mitridates I av Partia]]
[[pl:Mitrydates I]]
[[pt:Mitridates I de Pártia]]
[[ru:Митридат I (царь Парфии)]]
[[sh:Mitridat I od Partije]]
[[vi:Mithridates I của Parthia]]
[[zh:米特里达梯一世 (帕提亚)]]