«Տարածաժամանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41.
 
== (3+1)-չափանի տարածաժամանակի առանձնահատուկ բնույթը ==
Տարածության` եռաչափ, իսկ ժամանակի միաչափ լինելու հանգամանքը ունի որոշակի առանձնահատուկ բնույթ։ Դեռ [[Իմանուիլ Կանտ]]ն է նկատել, որ բնության մեջ առկա որոշ տարածված ուժերի հակադարձ քառակուսային լինելը կարող է հետևանք լինել հենց տարածության եռաչափության։ 1920 թ.-ին [[Պոլ Էրենֆեստ]]ը ցույց տվեց, որ եթե տարածությունն ունենա 3-ից մեծ չափողականություն, ապա աստղի շուրջ մոլորակների ուղեծրերը չեն կարող լինել կայուն (էլեկտրոնի պարագայում նմանատիպ պնդումն ապացուցվեց 1963-ին Տանղերլինիի կողմից)։ Նա նաև ցույց տվեց, որ եթե տարածության չափողականությունը լինի զույգ, ապա ալիքի տարբեր մասեր կունենան տարբեր արագություններ, իսկ եթե լինի կենտ, ապա ալիքը կաղճատվի։ Միայն տարածության միաչափ կամ եռաչափ լինելու դեպքում է հնարավոր խուսափել այս խնդիրներից։ 1922-ին [[Հերման Վեյլ]]ը ցույց տվեց, որ [[Ջեյմս Մաքսվել|Մաքսվել]]ի [[էլեկտրադինամիկա]]ն աշխատում է միայն (3+1)-չափանի տարածաժամանակում։
 
[[Գերլարերի տեսություն]]ը ենթադրում է, որ նյութը և էներգիան բաղկացած են փոքր լարերից, որոնք գտնվում են լրացուցիչ չափումներում, սակայն այդ լրացուցիչ չափումները գոյություն ունեն միայն պլանկյան տիրույթում։