«Գրիգոր-Դերենիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
}}
'''Գրիգոր-Դերենիկ Արծրունի''', [[Վասպուրական]]ի վեցերորդ [[գահերեց իշխան]]։ Ծնվել է Վասպուրականում՝ [[Արծրունիներ]]ի իշխանական կալվածքում։ Իշխել է երկու փուլով՝ [[857]]-[[868]] և [[874]]-[[887]] թվականներին։
 
[[Արաբական խալիֆայություն]]ը [[Հայաստան]]ը նվաճելուց հետո հայ նախարարներին հնարավորություն էր տվել զբաղեցնել երկու բարձրաստիճան պաշտոն՝ [[Հայոց իշխան]] և [[իշխանաց իշխան]]։ Նրանցից առաջինը երկիրը կառավարում էր [[Արմինիայի կուսակալություն|Արմինիայի կուսակալության]] ոստիկանի հետ, երկրորդը զբաղվում էր ներքին հարցերով՝ ռազմական գործ, հարկահավաքություն և այլն։
 
[[9-րդ դար]]ում այս պաշտոններին ավելացել է ևս մեկը՝ Վասպուրականի գահերեց իշխան։ Արծրունիների ազդեցիկ տոհմը, այդպիսով, իր գերիշխանությունն էր հաստատում ոչ միայն Վասպուրականի, այլև [[Մոկք]]ի, [[Կորճայք]]ի, [[Պարսկահայք]]ի [[հայ]] իշխանների ու [[արաբ]] ամիրաների նկատմամբ։
 
Գրիգոր-Դերենիկ Արծրունին վեցերորդ գահերեց իշխանն էր, ում հաջորդում է հայրը՝ [[Աշոտ Աբուլաբբաս|Աշոտ Ա-ն]]։ Նա Վասպուրականի առաջին գահերեց իշխանի՝ [[Համազասպ Բ]]-ի թոռն էր, [[Աշոտ Աբուլաբբաս|Աշոտ Արծրունու]] և հայոց [[Աշոտ Ա Բագրատունի|առաջին Բագրատունի թագավոր]]ի դստեր՝ Սոֆիա Բագրատունու որդին։ Ունեցել է երեք որդի՝ [[Աշոտ-Սարգիս Արծրունի|Աշոտ-Սարգիս]], [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկ]] և [[Գուրգեն Գ Արծրունի|Գուրգեն]]։