«Նադիր շահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
== Թուրքական արշավանքը ==
{{Հիմնական հոդված|Երևանի ինքնապաշտպանություն (1724)}}
[[Պատկեր:Tiflis by aivazovsky.jpg|մինի|[[Թիֆլիս]]. [[Այվազովսկի Հովհաննես|Այվազովսկի]]]]
[[Պատկեր:Գանձակի բերդ.jpg|ձախից|մինի|[[Գանձակ]]]]
[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] Ահմեդ III սուլթանը ([[1703]]–[[1730]] թթ.), օգտվելով Սեֆյանների թուլացումից, որոշում է հարձակվել Իրանի վրա և վերստին գրավել [[Անդրկովկաս]]ն ու [[Ատրպատական]]ը։ [[1722]]թ. [[Էրզրում]]ում Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպվում է 150 հազարանոց բանակ, որը խախտելով [[1639]]թ. պայմանագրով հաստատված Ախուրյան-Զագրոս սահմանը, ներխուժում է Իրանի տարածք։ [[1723]]թ. թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք [[Թիֆլիս]]ը։ Թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ նույն թվականի աշնանը շարունակեցին իրենց արշավանքը դեպի [[Ղարաբաղի կուսակալություն]]։ Սկզբում [[Գանձակ]]ի մուսուլմանները [[Արցախ]]ի հայերը թշնամու դեմ միացյալ ճակատ կազմեցին։ Նրանք պարտության մատնեցին թուրքական բանակին և ստիպեցին նրան ետ նահանջել դեպի [[Վրաստան]]։ Սակայն [[1724]]թ. թուրքերը գրավեցին Գանձակը և մոտեցան [[Խաչենի իշխանություն|Արցախի հայկական իշխանություններին]]<ref name="ժ"/>։
 
1723-1728 թվականներին Քարթլի-Կախեթի թագավորությունը, [[Երևանի կուսակալություն|Երևանի]] ու [[Գանձակի կուսակալություն]]ները գրավելուց հետո թուրքերը շարժվում են [[Ատրպատական]], որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։
 
[[Պատկեր:Babak Castle.jpg|մինի|Բաբեկի ամրոցը]]
[[Պատկեր:Northwestthaddes.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Թադեի վանք]]]]
[[1724]]–[[1725]]թթ., օժանդակություն ստանալով Ատրպատականի մուսուլման բնակչությունից, օսմանյան զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են [[Մարաղա]]ն, [[Խոյ]]ը (Հեր), [[Նախիջևան]]ը, [[Օրդուբադ]]ը, [[Թավրիզ]]ը, [[Ուրմիա]]ն և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը [[1722]]–[[1723]] թթ-ին գրավել էր [[Կասպից ծով]]ի արևմտյան ափերը՝ [[Դերբենդ]]ից մինչև [[Էնզելի]]։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվել է [[1724]] թ-ի [[հունիսի 13]]-ի պայմանագրով։ Դրա համաձայն [[Շամախի]]ից արևմուտք ընկած տարածքները անցնում էին [[Օսմանյան Կայսրություն|Օսմանյան կայսրությանը]], իսկ Կասպից ծովի ափամերձ շրջանները՝ [[Ռուսաստան]]ին։