«Նադիր շահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 34.
 
== Թուրքական արշավանքը ==
=== Թիֆլիսի, Երևանի ու Գանձակի գրավումը ===
{{Հիմնական հոդված|Երևանի ինքնապաշտպանություն (1724)}}
[[Պատկեր:Tiflis by aivazovsky.jpg|մինի|[[Թիֆլիս]]. [[Այվազովսկի Հովհաննես|Այվազովսկի]]]]
[[Պատկեր:Գանձակի բերդ.jpg|ձախից|մինի|[[Գանձակ]]]]
[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] Ահմեդ III սուլթանը ([[1703]]–[[1730]] թթ.), օգտվելով Սեֆյանների թուլացումից, որոշում է հարձակվել Իրանի վրա և վերստին գրավել [[Անդրկովկաս]]ն ու [[Ատրպատական]]ը։ [[1722]]թ. [[Էրզրում]]ում Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպվում է 150 հազարանոց բանակ, որը խախտելով [[1639]]թ. պայմանագրով հաստատված Ախուրյան-Զագրոս սահմանը, ներխուժում է Իրանի տարածք։ [[1723]]թ. թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք [[Թիֆլիս]]ը։ Թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ նույն թվականի աշնանը շարունակեցին իրենց արշավանքը դեպի [[Ղարաբաղի կուսակալություն]]։ Սկզբում [[Գանձակ]]ի մուսուլմանները [[Արցախ]]ի հայերը թշնամու դեմ միացյալ ճակատ կազմեցին։ Նրանք պարտության մատնեցին թուրքական բանակին և ստիպեցին նրան ետ նահանջել դեպի [[Վրաստան]]։ Սակայն [[1724]]թ. թուրքերը գրավեցին Գանձակը և մոտեցան [[Խաչենի իշխանություն|Արցախի հայկական իշխանություններին]]։ Հայկական զորքերը պատնեշի նման կանգնեցին նրանց առաջ<ref name="ժ"/>։
 
1723-1728 թվականներին Քարթլի-Կախեթի թագավորությունը, [[Երևանի կուսակալություն|Երևանի]] ու [[Գանձակի կուսակալություն]]ները գրավելուց հետո թուրքերը շարժվում են [[Ատրպատական]], որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։
Օսմանյան բանակի մի այլ ջոկատ [[1724]] թ. [[մարտ]]ին Քյուփուրլու Աբդուլլա փաշայի գլխավորությամբ մտնում է [[Երևանի կուսակալություն]]։ Թուրքերը [[Շիրակ]]ի վրայով մտնում են [[Արարատյան դաշտ]]<ref name="ժ">Ժամկոչյան Հ.Գ. և ուր. Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև XVIII դարի վերջը</ref>։ Երևանի խանը օսմանյան զորամասերի դեմ դուրս բերեց իր 12 հազարանոց բանակը , բայց [[Եղվարդ]]ի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտվեց և նահանջեց [[Երևան]]։ Թուրքերին 40&nbsp;օր դիմադրություն են ցույց տալիս [[Կարբի]] գյուղի բնակիչները։ Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի։ [[Հունիս]]ին պաշարվում է [[Երևան]] քաղաքը։ Երևանի պաշտպանության համար ոտքի է կանգնում ինչպես քաղաքի, այնպես էլ շրջակա հայկական գյուղերի բնակչությունը։ Երևանը վերածվում է ռազմական ճամբարի։ Քաղաքը պաշտպանող հայկական ուժերը բաժանված էին ջոկատների։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր տեղամասն ու հրամանատարը։
[[Պատկեր:Erivan1796.jpg|մինի|[[Երևանի բերդ]]ը [[1796]]թ․]]
[[Պատկեր:Vagharshapat ancient.jpg|մինի|ձախից|[[Վաղարշապատ]]]]
Սուլթանի հրամանով Երևան է բերվում նաև [[Գանձակ]]ի ուղղությամբ արշավող թուրքական բանակը։ Թշնամու ուժերը կրկնապատկվում են։ Երևանի հերոսական պաշտպանությունը տևեց մոտ երեք ամիս։ Քաղաքն այլևս չէր կարող դիմանալ պաշարմանը, որովհետև սպառվում էին պարենը և զինամթերքը։ [[Երևանի կուսակալություն|Երևանի վերջին կուսակալը]] համաձայնում է բանակցություններ վարել թուրքերի հետ։ [[1724]]թ. [[սեպտեմբերի 26]]-ին պաշարված քաղաքն անձնատուր եղավ։ Թուրքերը հաշվեհարդար տեսան հայ բնակչության հետ. նրանք կարողացել էին գրավել 10 հազար բնակչություն ունեցող Երևանը մեծ զոհերի գնով՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր։ Երևանի պաշտպանությունը կասեցրեց թուրքերի սրընթաց առաջխաղացումը դեպի [[Սյունիք]] և [[Արցախ]]։
 
=== Ազատագրական պայքարը Սյունիքում ===
 
{{Հիմնական հոդված|Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)}}
[[Պատկեր:Baghaberd.jpg|մինի|[[Բաղաբերդ]]]]
[[Պատկեր:Tatev around 1920.png|մինի|ձախից|[[Տաթևի վանք]]]]
[[1722]]թ. Սյունիք էին տեղափոխվել հայ զորավարներ, ովքեր [[Դավիթ Բեկ]]ի գլխավորությամբ հաստատվեցին [[Շինուհայր]] ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից [[Մխիթար սպարապետ|Մխիթար]]ին նշանակում զորքերի սպարապետ, իսկ [[Տեր-Ավետիս]]ին, Փարսադանին, Թորոսին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում։ Մեկ տարվա ընթացքում հայկական միացյալ զորաջոկատները ազատագրում են [[Սյունիք]]ը. ազատագրված Կապանում Դավիթ Բեկը ստեղծում է հայկական իշխանություն։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ [[Հալիձորի բերդ]]ը։
 
[[1727]]թ. [[մարտ]]ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Բերդի հրամանատարությունը որոշեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։ Պաշարվածներն, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով [[Մեղրի]]։ Մեղրեցիներից բաղկացած մի ջոկատի հաջողվեց աննկատ թափանցել Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու այդ ջոկատի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորությամբ հայկական զորքերը թիկունքից գրոհեցին թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի Մեղրիի կիրճը, որի ելքը նախօրոք գրավել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի [[Արաքս]] և անցնել գետը։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ։
 
Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ 2-րդի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ։ Դրան ի պատասխան ստացվում է շահի լիակատար հավանությունը։ Նա հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու։ Ավելին, շահի հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը։ Սակայն [[1728]] թ․ Դավիթ Բեկը մահացավ։
[[Պատկեր:Khndzoresk (5144217782).jpg|մինի|[[Խնձորեսկ]]]]
[[Պատկեր:Ամրոց Մեղրի.(Մեղրու բերդ).JPG|մինի|ձախից|[[Մեղրի]]ի բերդ]]
[[Կապան]]ի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին։ Թուրքական բանակը, ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա։ Գրոհին դիմագրավելու ժամանակ Մխիթար սպարապետի և Տեր-Ավետիսի միջև տեղի ունեցավ պառակտում։ Վերջինս նպատակ ուներ հաշտվել թուրքերի հետ։ Հալիձորի անկումից հետո զինվորականության միջև հակասությունները խորացան։ [[1730]]թ., թուրքերին [[Օրդուբադ]]ում պարտության մատնելուց հետո, [[Խնձորեսկ]] վերադառնալու ճանապարհին Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց։ Սյունիքի ազատագրական պայքարը չհասավ վերջնական հաղթանակի, սակայն բարձրացրեց ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ։ Պարսից պետությունը ստիպված էր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը։
 
=== Ազատագրական պայքարը Արցախում ===
{{Հիմնական հոդված|Արցախի ազատագրական պայքար (1724-1731)}}
[[Պատկեր:Gandzasar Monastery3.jpg|մինի|ձախից|[[Գանձասարի վանք]]ը՝ [[Աղվանքի կաթողիկոսություն|Աղվանքի կաթողիկոսների նստավայրը]]]]
[[Պատկեր:Dadivank view.jpg|մինի|[[Դադիվանք]]]]
Կովկասյան ցեղերի հարձակումներին դիմագրավելու համար [[Խամսայի մելիքություններ|Արցախի մելիքների]] զինված ջոկատները միավորվում էին։ Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով՝ Արցախի հայ բնակչությունը տրամադրված էր, զինական օգնություն ստանալու դեպքում, լիովին թոթափել օտարի լուծը։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ տեղափոխվեցին ռազմական գործի հմուտ կազմակերպիչներ Ավան և Թարխան հարյուրապետները, պայքարին սատար կանգնեց Գանձասարի հայոց կաթողիկոս [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը, [[Ռուսաստան]]ից Արցախ ժամանեց հայազգի Իվան Կարապետը։ Արցախում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ, որոնցից առավել հայտնի էին [[Գյուլիստան]]ի, Շոշի ([[Շուշի]]), Ավետարանոցի, [[Ջրաբերդ]]ի և Քարագլխի սղնախները։
 
[[1725]]թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի [[Վարանդա]] գավառ։ Շուրջ 6000 թուրք զինվորների թույլ տալով տեղավորվել Արցախի հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց։ Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, բարձրացավ հայոց ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության է մատնվում Արցախի դեմ թուրքական զորքերի նաև հաջորդ արշավանքը։ [[1726]]թ. Շուշիի ութօրյա մարտերից հետո, կորցնելով ութ հարյուր զինվոր, թուրքերն ստիպված նահանջում են Գանձակ։
[[Պատկեր:Shushi fort.jpeg|մինի|[[Շուշիի բերդ]]ը]]
[[Պատկեր:Вид на крепость Качахакаберд4.JPG|մինի|ձախից|[[Կաչաղակաբերդ]]]]
Այսպիսով, ձախողվում է [[Շուշիի բերդ]]ը պաշարված պահելու թուրքական բանակի փորձը։ Թուրքական զինվորականությունը ընտրում է անակնկալ հարձակումների մարտավարությունը։ Իսկ [[1728]]թ. [[Դավիթ Բեկ]]ը և [[Եսայի Հասան-Ջալալյան]]ի մահից հետո ազատագրական ուժերի մի մասը, հուսախաբ լինելով ռուսական խոստումներից, հետագա արյունահեղությունները կանխելու համար գերադասում է թուրքերի հետ բանակցելու ուղին։ [[1729]]-[[1731]] թթ. թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը, որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը։ Թեև [[1730]]-ական թթ. թուրքական նվաճողների դեմ պայքարի կազմակերպման համար Արցախում այլևս չկար միասնական հրամանատարություն, սակայն հայ ժողովուրդը ցած չդրեց զենքը և շարունակեց ազատագրական պայքարը։
 
=== Ատրպատականի գրավումը ===
 
Քարթլի-Կախեթի թագավորությունը, [[Երևանի կուսակալություն|Երևանի]] ու [[Գանձակի կուսակալություն]]ները գրավելուց հետո թուրքերը շարժվում են [[Ատրպատական]], որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։
[[Պատկեր:Babak Castle.jpg|մինի|Բաբեկի ամրոցը]]
[[Պատկեր:Northwestthaddes.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Թադեի վանք]]]]