«Աբու Հանիֆա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
Աբու Հանիֆայի քաղաքական հայացքները բնորոշվում են բարձրագույն իշխանության, որը գտնվում էր մուսուլմանական հասարակության բազմակողմանի հսկողության ներքո, լեգիտիմության սկզբունքի հանդեպ ձգտումներով։ Աբու Հանիֆան քաղաքային [[Առևտուր|առևտրա]]-[[արհեստ]]ագործական շրջանակների ամենավաղ և վառ ներկայացուցիչներից մեկն է, որը պաշտպանում էր վերջիններիս շահերը՝ արտահայտված [[կրոն]]ա-[[Իրավական համակարգ|իրավական]] ուսմունքի ձևով։
 
==Ալ-Հանաֆիյյա==
{{Հիմնական հոդված|Հանաֆիական մազհաբ}}
[[Իսլամ]]ը բաժանվում է երկու ուղղության՝ [[սուննի]]զմ և [[շիա|շիիզմ]]։ Սուննի մուսուլմաններըունեն կրոնաիրավաբանական չորս դպրոց՝ [[հանաֆիական մազհաբ|հանաֆիական]], [[մալիքիական մազհաբ|մալիքիական]], [[շաֆիական մազհաբ|շաֆիական]] և [[հանբալյան մազհաբ|հանբալյան]]։
 
Հանաֆիները հանաֆիական մազհաբի հետևորդներն են (հիմնադիր Աբու Հանիֆայի անունով), որը ծագել է [[8-րդ դար]]ում Քուֆայում (Իրաք)։ Այս մազհաբի յուրահատկություններն հետևյալն են. [[Ղուրան]]ն ընդունվում է որպես իրավունքի աղբյուր ամբողջովին և անառարկելիորեն, [[սուննա]]ն ընդունվում է որպես անկախ աղբյուր, բայց միայն [[հադիսներ]]ի հանգամանալի ընտրությունից հետո, նախորդներից ժառանգված համաձայնեցված կարծիքը ({{lang-ar|الإجماع}}, ալ-[[իջմա]]') հաշվի է առնվում միայն այն դեպքում, երբ այն ծագում է հենց այն մարդկանցից, ովքեր համարվում են ճշմարիտ հադիսների փոխանցողներ։ Սակայն նոր հարցերի ուսումնասիրման ժամանակ ընդունվում է հեղինակավոր դեմքերի ցանկացած այլ խմբի իջմա’ն և այդպիսով հնարավորություն է ստեղծվում տարածաշրջանային իջմա’ների ստեղծման համար։ Անալոգիայով դատողությունը ({{lang-ar|القياس}}, ալ-[[կիյաս]]) կարող է կազմվել ցանկացած ճշգրիտ նյութի վերաբերյալ, նույիսկ ոչ միշտ նրա հեղինակության կարգով, բայց անպայման խորը տրամաբանական հիմ-նավորմամբ։ Որպես մեթոդ, որով կարող է ուղղվել կիյասի հիման վրա ընդունված որոշումը, եթե այն տանում է դեպի վատ կամ աբսուրդային արդյունքի, ընդունվում է նախընտրելի որոշումը ({{lang-ar|استحسان}}, իսթիհսան)։
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
Մազհաբ ալ-հանաֆիյան թույլ է տալիս սովորական իրավունքի ({{lang-ar|عُرف}}, 'ուրֆ) լայն կիրառումը որպես իրավունքի օժանդակ, բայց ոչ անկախ աղբյուր, ինչը թույլ է տալիս հեշտացնել գործնա-կան հարաբերությունները, գործնական և կենցաղային շփումների մեջ մտնել այլադավանների հետ, կենցաղում ստանալ զգալի զիջողություններ։ Ի շնորհիվ այսպիսի մեծ հանդուրժողակա-նության` հանաֆիական մազհաբը՝ 9-րդ դարից սկսած, արագորեն սկսեց տարածվել դեպի հյուսիս և արևելք՝ գրավելով [[Անատոլիա]]ն, [[Բալկանյան թերակղզի|Բալկանները]], [[Հյուսիսային Կովկաս]]ը, մերձսևծովյան տարածքները, մերձվոլգյան տարածքները, [[Միջին Ասիա]]ն, [[Աֆղանստան]]ը, [[Հնդկաստան]]ը և մինչև [[Չինաստան]] ընկած լայնամասշտաբ տափաստանային տարածքներ, ինչպես նաև ամրապնդվելով [[Ինդոնեզիա]]յի կղզիներում։ Հանաֆիականներ էին Ոսկե Հորդայի խաները, Մեծ Մոգոլները և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] սուլթանները։ Հանաֆիական մազհաբին հետևում է [[ԱՊՀ]] երկրների (բացի [[Ադրբեջան]]ից և Միջին Ասիայի ոչ մեծ խմբերից), [[Բուլղարիա]]յի և նախկին [[Հարավսլավիա]]յի [[մուսուլման]]ների մեծամասնությունը։
 
==Հանիֆ==