«Ղարաբաղի կուսակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պատճենի հեռացում
Տող 76.
[[Պատկեր:Hasan-Jalal coat of arms.gif|մինի|աջից|[[Խաչենի իշխանություն|Խաչենի իշխանության]] զինանշանը]]
[[Արցախ]]ի նշանավոր մելիքներից էին [[Գյուլիստան]]ի ([[Շահումյանի շրջան]]), [[Ջրաբերդ]]ի ([[Մարտակերտի շրջան]]),[[Խաչեն]]ի ([[Ասկերանի շրջան]]), [[Վարանդա]]յի ([[Շուշի]]ի և Մարտունու շրջաններ), [[Դիզակ]]ի ([[Հադրութի շրջան]]) մելիքությունները։ [[Սյունիք]]ում հայտնի էին [[Քաշաթաղ]]ի ([[Քարվաճառ|Քարվաճառի շրջան]]), [[Սյունիքի մարզ|Զանգեզուր]]ի ([[Սիսիան]]ի, [[Գորիս]]ի և [[Կապան]]ի շրջաններ) և [[Մեղրի]]ի մելիքությունները։ Ընդհուպ մինչև [[18]]-րդ դարը այս մելիքությունների բնակչությունը բացառապես հայկական էր։ Համաձայն ադրբեջանցիների՝ դեռ Լենկթեմուրը Արևելյան Հայաստանի տարածքներում բնակեցրել էր 50 000 ղաջարական թյուրքական ընտանիքներ<ref>[[Аббас-Кули-Ага Бакиханов]]. [http://www.vostlit.info/Texts/rus2/Bakihanov/frametext5.htm Гюлистан-и Ирам («История восточной части Кавказа»).] - Баку, 1991. - С.172. ''Часть каджаров некогда переселилась в Анатолию и Сирию. Эмир Теймур (Тамерлан) переселил 50 тысяч семейств каджаров в Кавказский край и поселил их в Эриване, Гандже и Карабаге, где они в течение времени еще более умножились. Многие из этих каджаров при сефевидских шахах были государственными деятелями и управляли Арменией и Ширваном. Это от них произошли эриванские и ганджинские ханы, из которых последние, по имени Зияд оглы, раньше были владыками земель от Худаферинского моста до деревни Шулавер, что выше Красного моста в Грузии.''</ref>։ Ինչ վերաբերվում է կուսակալության մայրաքաղաք [[Գանձակ]]ին, ապա այն հիմնականում մուսուլմաններով, առաջին հերթին՝ պարսիկներով էր բնակեցված։ Գանձակը հայկական քաղաք չէր, հիմնվել էր արաբների տիրապետության ժամանակ՝ [[859]] թվականին՝ որպես [[Աղվանք]]ի (Առան) վարչական կենտրոն։ Այդ մասին նշում է նաև [[Կիրակոս Գանձակեցի]]ն՝ քաղաքը ներկայացնելով որպես սակավամարդ հայ, հիմնականում՝ պարսիկ բնակչությամբ քաղաք։ Գանձակը այդպես էլ չէր մտել ոչ Բագրատունյաց Հայաստանի, ոչ Զաքարյան իշխանապետության կազմում։ Այստեղ էր ծնվել աշխարհահռչակ պարսիկ բանաստեղծ [[Նիզամի Գյանջևի]]ն։
 
== Ադրբեջանցիների պատմական կեղծարարություններ ==
[[Պատկեր:The Hall of Mirrors in the Palace of the Sardar.jpg|մինի|աջից|Սարդարի պալատում]]
'''1.''' [[16-րդ դար]]ի սկզբին [[Պարսկաստան]]ում հաստատվել էր [[Սեֆյաններ|Սեֆյան]] արքայական ընտանիքը։ Նրա ներկայացուցիչները սերում էր [[Իրանական Ատրպատական]]ի [[Արդաբիլ (նահանգ)|Արդաբիլ]] քաղաքից։ [[Արաբերեն]] տառադարձմամբ Ատրպատականը («ատր»-կրակ, «պատական» կամ «պայական»՝ հեթանոս) հնչում է որպես Ազարբայեջան (آذربايجان)։ Երկիրն այդպես է կոչվել հարյուրամյակներ շարունակ՝ սկսած [[7-րդ դար]]ից, և, ըստ էության, դուրս է մղել իրանական ծագում ունեցող «Ատրպատան» եզրույթը։ Սա հիմք է տալիս [[ադրբեջանցի]]ներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան [[200]] տարի իշխած Սեֆյան դինաստիայի ([[1502]]-[[1722]]) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին<ref name="j">[http://www.erevangala500.com/ Երևանի բերդի մասին ադրբեջանական կայք]</ref><ref name="g">[http://www.youtube.com/watch?v=oO_kVFlN3TQ «Ադրբեջանական» քաղաք Երևան]</ref>, իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Սակայն ժամանակակից [[Ադրբեջանի Հանրապետություն]]ը քարտեզի վրա հայտնվել է միայն [[20-րդ դար]]ում՝ Իրանական Ադրբեջանի տարածքներից դուրս՝ կապ չունենալով վերջինիս հետ, թեպետ կոչվել [[Իրանական Ադրբեջան|Իրանի Ադրբեջան]] ([[Ատրպատական]]) նահանգի անունով<ref name="b">[http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii The persian khanate of Erevan, Iranica]</ref>։ ''Ադրբեջան'' և ''ադրբեջանցի'' տերմինները ժամանակակից ըմբռնումով սկսել են գործածվել միայն [[1918]] թվականից, երբ պատմական [[Քրիստոնեություն|քրիստոնյա]] [[Աղվանք]] երկրի տարածքում առաջացավ [[Իսլամ|մուսուլմանական]] Ադրբեջանը։ Հետևաբար Սեֆյանների շրջանում՝ [[16-րդ դար|16]]-[[18-րդ դար]]երում, նման հասկացություններ ուղղակի չկային։
[[Պատկեր:Red bridge, Yerevan.jpg|մինի|ձախից|[[Կարմիր կամուրջ (Երևան)|Երևանի Կարմիր կամուրջը]]]]
'''2.''' Թուրքմենական ցեղերից Երևանը գրավելուց հետո Սեֆյան Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Նա դառնում է [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] առաջին ղեկավարը։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ [[1512]] թվականին նա ամայի տեղում կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել «Ռեվան» կամ «Իրավան», որտեղից գալիս է Երևան անունը<ref name="j"/>։ Հետևաբար, քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք<ref name="j"/><ref name="g"/>։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել [[2012]] թվականին՝ բերդի 500-ամյակը նշելու ([[1512]]-[[2012]]) և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար<ref name="j"/><ref name="g"/>։ Իրականում բերդը կառուցվել է Ռևան ղուլու կուսակալից 70 տարի անց՝ [[1582]]-[[1583]] թվականներին թուրքական բանակի զորահրամանատար Ֆարհադ փաշայի կողմից, երբ [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] զորքերը տիրացել էին [[Արևելյան Հայաստան]]ին։ Բերդը կառուցվել էր վաղնջագույն հայկական ամրոցի հիմքի վրա։ Ըստ [[7-րդ դար]]ի պատմիչ [[Սեբեոս]]ի՝ [[Երևանի բերդ]]ը համառ դիմադրություն է ցույց տվել արաբական զորքերին՝ [[Արաբական արշավանքները Հայաստան|նրանց արշավանքների ժամանակ]] ([[640]], [[642]]-[[643]], [[650]])։
 
[[Պատկեր:Երևանի բերդը 1900-ական թթ..jpg|մինի|Երևանի բերդը]]
'''3.''' Ըստ ադրբեջանցիների՝ բերդը հիմնադրելիս Ռևան խանը և նրա հաջորդները այն կառուցապատում են [[մզկիթ]]ներով ու պալատներով, շուկաներով ու բաղնիքներով<ref name="j"/><ref name="g"/>։ Իրականում Երևանի բերդի տարածքում առաջին մզկիթը կառուցվել է միայն [[1725]] թվականին՝ Ռևան ղուլու խանից 200 տարի անց։ Կառուցել է օսմանյան զորահրամանատար Ռեջեբ փաշան, երբ օսմանցի թուրքերը դարձյալ գրավել էին Երևանը։ Թուրքական մզկիթը վերածվել է ռուսական եկեղեցու՝ [[Սուրբ Նիկոլայ եկեղեցի (Երևան)|սուրբ Նիկոլայ]]<ref>Эривань // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.</ref>։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ [[1800]]-ական թվականներին, և կոչվել «Խանի մզկիթ»։ Նախախորհրդային Երևանում կար 8 մզկիթ, որոնցից 1-ը կիսավեր է, իսկ մյուսը ([[Կապույտ մզկիթ (Երևան)|Երևանի կապույտ մզկիթ]])՝ վերականգնվել է և հանձնվել [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետության]]ը։ Երևանի տարածքում ևս մեկ հուշարձան, որը կառուցվել է թուրքմենական շրջանում, հանձնվել է [[Թուրքմենստան]]ի դեսպանությանը։ Մնացած 6 մզկիթները, ինչպես նաև [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|սուրբ Պողոս-Պետրոս]], [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)|սուրբ Գրիգոր Լուսավորիչ]], [[Սուրբ Նիկոլայ եկեղեցի (Երևան)|սուրբ Նիկոլայ]], [[Գեթսեմանի մատուռ (Երևան)|Գեթսեմանի]] և շատ այլ եկեղեցիներ հիմնովին քանդվել են խորհրդային իշխանության ժամանակ՝ [[1920]]-[[1930]]-ական թվականների ընթացքում, ոչ թե [[անկախ Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի]] գոյության տարիներին ([[1918]]-[[1920]])։ Ոչնչացվել է նաև Երևանի բերդը։
 
[[Պատկեր:Serdar's Palace near Erivan.jpg|մինի|ձախից|Սարդարի պալատը]]
'''4.''' Ադրբեջանական մամուլը ներկայացնում է ևս մեկ կեղծ փաստարկ, ըստ որի Սարդարի պալատը նույնպես Ռևան խանի օրոք է կառուցվել։ Իրանական ժամանակագրական մատյաններում նշվում է, իսկ պեղումներով՝ հաստատվում, որ Ռևան ղուլու խանից մեկ դար անց միայն՝ Ամիրգունա խանի ([[1604]]-[[1628]]) հիմնվել է սարդարի պալատը։ Այն իր տեսքը ստացել է Մեհմեդ խանի օրոք ([[1784]]-[[1804]])՝ [[1780]]-[[90]]-ական թվականներին։ Այսինքն՝ Սարդարի պալատը այնպիսին, ինչպիսին պատկերված է, կառուցվել է ռուսական զորքերի կողմից Երևանի ազատագրումից ընդամենը 30 տարի առաջ։ Նրա տեղում այժմ Երևանի գինու և կոնյակի գործարանն է։
 
[[Պատկեր:Pokhos- Petros.jpg|մինի|[[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին]]]]
'''5.''' Ադրբեջանցիների համոզմամբ՝ ռուսական զորքերի և հայ կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց առաջ քաղաքն ունեցել է բացառապես ադրբեջանական բնակչություն, իսկ հայերը բնակվել են շրջակա գյուղերում ու արվարձաններում<ref name="j"/><ref name="g"/>։ Սակայն դեռևս [[15]]-րդ դարում, երբ Երևանը դարձել էր [[Երևանի կուսակալություն|թուրքմենական կուսակալության]] կենտրոն, ուներ 15 000 զուտ հայկական բնակչություն, կառուցապատված էր եկեղեցիներով ու վանքերով, որոնցից ամենահայտնին [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|սուրբ Պողոս-Պետրոս]] եկեղեցին էր (այժմ՝ քանդված, տարածքում՝ [[Մոսկվա կինոթատրոն]])։ Ամբողջ կուսակալության տարածքում, այդ թվում՝ Կարսի շրջանում, հաշվվում էր մոտ 500 000 մարդ, որոնցից հայեր էին 400 000-ը<ref>Massoume Price. Iran’s diverse peoples: a reference sourcebook</ref>։ [[1603]]-[[1604]] թվականներին [[Շահ Աբբաս Առաջին]]ի կողմից [[Պարսկաստան]] է բռնագաղթեցվում ավելի քան 300 000 հայ<ref name="b"/><ref>James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires</ref><ref name="c">Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. p. 168. ISBN 0-226-33228-4.</ref>։ Շարունակվող պատերազմների<ref name="b"/>, ինչպես նաև Կարսի շրջանի՝ Թուրքիային միանալուց հետո [[1639]] թվականին ([[Հայաստանի չորրորդ բաժանում]]), հայերի թիվը այդպես էլ չի աճում<ref name="b"/>, և տատանվում է 40-50 հազարի շրջանում<ref name="b"/>։ Մուսուլմանների՝ [[թուրքեր]]ի, [[քրդեր]]ի, [[կովկասյան թաթարներ]]ի ու [[պարսիկներ]]ի ընդհանուր քանակը չէր հասնում 100 000-ի<ref name="b"/><ref name="c"/>։ Միայն այդ ժամանակահատվածում է, որ Երևանի բերդում բնակվել են մուսուլմաններ։
 
==Ղարաբաղի կուսակալությունը 17-րդ դարում: Կուսակալության կործանումը==