«Ղարաբաղի կուսակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 69.
 
==Ղարաբաղի կուսակալությունը 16-րդ դարում==
Այս16-րդ ժամանակաշրջանումդարում էլ Անդրկովկասում հաստատվող իրանաբնակ թյուրքական ցեղերը [[Արևելյան Հայաստան]]ի [[Արցախ]], [[Ուտիք]] և [[Սյունիք]] նահանգներին անվանում են ''Ղարաբաղ''՝ թուրքերեն ղարա՝ սև, պարսկերեն բաղ՝ այգի։
[[Պատկեր:Safavid Persian Empire.jpg|մինի|ձախից|Սեֆյան Պարսկաստանը և Օսմանյան կայսրությունը]]
[[Հայ]] ժողովուրդը [[15-րդ դար]]ում զուրկ էր պետականությունից<ref name="h"/> թե՛ սեփական հողում, թե՛ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիա]]յում<ref name="h"/><ref name="e">[http://gumilevica.kulichki.net/HE2/he2510.htm Азия и Северная Африка в XIV - XV вв.]</ref>։ Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ [[Բյուզանդական կայսրություն]]ն ու [[Վրաստան|Վրացական թագավորությունը]]<ref name="b"/>։ Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող [[Բագրատունիներ]]ը, [[Արծրունիներ]]ն ու Սյունիները<ref name="b"/>։ [[Վրաց Բագրատունիներ]]ի հովանավորության տակ ստեղծված [[Զաքարյան Հայաստան|Զաքարյանների իշխանապետության]] օրոք առաջացած նոր իշխանական տները՝ [[Օրբելյաններ]]ը, [[Պահլավունիներ]]ը, [[Պռոշյաններ]]ը ևս հետզհետե անկում էին ապրում<ref name="h"/><ref name="b"/>։ [[Հայկական լեռնաշխարհ]]ով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին<ref name="b"/>։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ<ref name="h"/><ref name="b"/><ref>[http://web.archive.org/web/20120603234033/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/patmakan%20aknark.pdf Երևան. պատմական ակնարկ: Երևանի պատմության թանգարան]</ref>։ Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը [[1441]] թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր [[Վաղարշապատ]]։ Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում [[Կիրակոս Ա Վիրապեցի]]ն։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է [[Հայ Առաքելական եկեղեցի|հայ առաքելական եկեղեցու]] շուրջ<ref name="b"/>։
[[Պատկեր:Jomann Imperium Periscum.jpg|մինի|ձախից|Սեֆյան Պարսկաստանը]]
Այս վիճակում էր Հայաստանը, երբ [[Մերձավոր Արևելք]]ի քաղաքական ասպարեզում [[15-րդ դար]]ի վերջերին և [[16-րդ դար]]ի սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված [[Իրան|Սեֆյան Պարսկաստան]]ն ու [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիան]]<ref name="h"/>։ Սեֆյան պետության հիմնադիր Շահ Իսմայիլ I-ը ([[1502]]- [[1524]]) [[Ակ-կոյունլուների տերություն|ակ-կոյունլու թուրքմենական]] ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ [[16-րդ դար]]ի սկզբներին հիմնադրում է մի հսկայական երկիր, որի մեջ մտան [[Պարսկաստան]]ը, [[Միջագետք]]ը, [[Ատրպատական]]ը և [[Վրաստան]]ն ու [[Հայաստան]]ը։ Այդ նույն ժամանակներում հզորանում էր նաև սուլթանական Թուրքիան, որը [[15-րդ դար]]ի դարի վերջերին իր սահմանն արևելքում հասցրեց [[Եփրատ]] գետը՝ Հայաստանի արևմտյան սահմանագիծը։ Սկսած այդ ժամանակներից Հայաստանը ավելի քան 2 դար դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ Փոփոխակի հաջողություններով և երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմները մղվում էին Հայաստանը և գրավելու համար։
Այս ժամանակաշրջանում էլ իրանաբնակ թյուրքական ցեղերը [[Արևելյան Հայաստան]]ի [[Արցախ]], [[Ուտիք]] և [[Սյունիք]] նահանգներին անվանում են ''Ղարաբաղ''՝ թուրքերեն ղարա՝ սև, պարսկերեն բաղ՝ այգի։
 
Այսպիսի պայմաններում ամբողջ [[Արևելյան Հայաստան]]ում ամենաազդեցիկը Ղարաբաղի կուսակալության հայ իշխաններն էին, որոնց պարսիկները կոչում էին մելիք։ Մելիքները ինքնավար ու ինքնիշխան կառավարողներ էին, որոնք հաճախ էին պատերազմում կուսակալի զորքերի դեմ։ Դեռ ակ-կոյունլու և [[Կարա-կոյունլուների տերություն|կարա-կոյունլու թուրքմենների]] տիրապետության շրջանում Արևելյան Հայաստանում [[Խաչենի իշխանություն]]ն անընդմեջ գոյատևած միակ պետական կազմավորումն էր։ Օտար տիրակալների կործանարար հարվածներից թուլացած ու մանրացած Խաչենի իշխանություն կառչած էր մնում հայրենի երկրին՝ գերագույն ջանքերով պահպանելով ազգային ինքնությունը։ [[16-րդ դար]]ի երկրորդ կեսի պարսկա-թուրքական պատերազմների շրջանում Խաչենի իշխանության կազմում գոյատևող գավառական մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղաքական֊տնտ եսական կյանքի ինքնուրույն բնագավառներ։ Մնում էր գերագույն տիրապետողի վավերացումը, որը և կատարեց [[Շահ Աբբաս Առաջին|շահ Աբբաս I]]-ը [[1603]] թվականին՝ [[Խաչենի իշխանություն|Խաչենի իշխանության]] գավառների իշխանավորներին օժտելով մելիքական տիտղոսներով ու կոնկրետ իրավունքներով։