«Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
 
1948 թվականի մայիսի 15-ին ավարտվում էր Մեծ Բրիտանիայի մանդատը Պաղեստինում, իսկ զորքերի դուրսբերումը Պաղեստինից՝ օգոստոսի 1-ին։ Սակայն Բրիտանիան հաշվի առնելով օրեցօր մեծացող հուզումները, զորքերը դուրս բերեց մայիսի 14-ին։ Այսպիսով, 28 տարի (1920-1928) տևած բրիտանական մանդատը Պաղեստինում ավարտվեց։ Միաժամանակ, 1948 թվականի մայիսի 14 գիշերը, լույս 15-ի առավոտյան [[Թել Ավիվ]]ում միակողմանի հռչակվեց անկախ Հրեական պետությունը՝ [[Իսրայելի Հանրապետություն]]ը։
 
== Պատերազմի ընթացք ==
 
Հրեական պետություն՝ [[Իսրայելի Հանրապետություն]] ստեղծելու հայտարարությունից ժամեր անց [[Մերձավոր Արևելք]]ում բռնկվեց առաջին արաբա-իսրայելական պատերազմը։ [[1848]] թվականի [[մայիսի 15]]-ին նոր կազմավորված Իսրայել Հանրապետության տարածք, այն վերացնելու նպատակով, ներխուժեցին Իսրայելի հարևան արաբական երկրների՝ [[Եգիպտոսի թագավորություն|Եգիպտոսի]], [[Հորդանանի թագավորություն|Անդրհորդանանի]], [[Սիրիայի Արաբական Հանրապետություն|Սիրիայի]] և [[Լիբանանի Հանրապետություն|Լիբանանի]] զորքերը։ Բացի այդ, Իսրայելի հետ արդեն պատերազմի մեջ էր գտնվում [[Իրաք]]ը, որի զորքերը մասնակցեցին Իսրայելի դեմ մղվող մարտերին, ինչպես նաև [[Սաուդյան Արաբիայի թագավորություն|Սաուդյան Արաբիան]] և [[Եմենի արաբական հանրապետություն|Եմենը]], որոնք պատերազմ էին հայտարարել Իսրայելին, սակայն պատերազմական գործողություններին չմասնակցեցին։
 
[[Մայիսի 15]]-ին արաբական զորքերը Ալլենբիի կամուրջով հատեցին Անդրորդանանը և շարժվեցին դեպի [[Երուսաղեմ]]։ Հին քաղաքում հրեական զորքերին չհաջողվեց իրենց ձեռքերում պահել [[Երուսաղեմի հրեական թաղամաս|հրեական թաղամասը]]։ Այն մ[[այիսի 28]]-ին գրավվեց արաբական զորքերի կողմից։ [[Թել Ավիվ]]-[[Երուսաղեմ]] մայրուղին փակվեց, մի քանի օր շարունակ չէր գործում Երուսաղեմը առափնյա շրջանների հետ հետ կապող ջրմուղը։ Քաղաքը հայտնվեց շրջափակման մեջ։ Երուսաղեմի գրավումը Անդրհորդանանի թագավորի գլխավոր նպատակներից էր։ Այդպիսով նա փորձում էր կոմպենսացնել Սաուդյանների՝ իր հորից՝ [[շերիֆ Հուսեյն]]ից, [[Մեքքա]]ն և [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]]ն խլելը։
 
Ստեղծված պայմաններում Մերձավոր Արևելքի իրադրությանը միջամտեց [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|ՄԱԿ]]-ը։ Նա քննադատեց արաբական երկրների գործողությունները, դրանք բնորոշելով որպես ագրեսիա, ինչի մասին էլ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [[Տրյուգվե Լի]]ն։ ՄԱԿ-ը իր ներկայացուցիչ շվեդ Բերնադոտին նշանակեց երկու հակամարտող կողմերի միջնորդ։ Նրա միջնորդության շնորհիվ 1948 թվականի [[հունիսի 11]]-ին հաջողվեց հրադադարի համաձայնության գալ։ Արդյունքում, առաջին արաբա-իսրայելյան պատերազմի սկզբից մի քանի շաբաթ անց մարտերը դադարեցվեցին ի շնորհիվ հաշտության, որին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր արել 1948թվականի [[մայիսի 29]]-ին։ Առաջին հրադադարի ընթացքում Բերնադոտը, ելնելով ճակատում առաջացած իրավիճակից, մշակեց իր սեփական ծրագիրը և ներկայացրեց այն 1948 թվականի [[հունիսի 27]]-ին։ Ելնելով այն փաստից, որ նա գտնում էր, որ [[ՄԱԿ-ի № 181/II բանաձև|ԳԱ № 181/II բանաձևը]] թերի է և անիրագործելի, նա առաջարկում էր հետևյալը.
# ''Երկու անկախ պետությունների փոխարեն պետք է ստեղծել երկու անկախ միավորներ, ընդ որում արաբական կողմը պետք է ներկայացված լիներ Անդրհորդանանի կազմի մեջ։''
# ''Առաջիկա երկու տարիների ընթացքում հրեական ներգաղթը Պաղեստին պետք է լինի առանց որևէ սահմանափակման, ինչից հետո Պաղեստինի ներգաղթելու հնարավորությունները որոշելու իրավունքը պետք է անցնի ՄԱԿ-ի կոմիտեներից մեկին։''
# ''Բոլոր պաղեստինյան արաբները պետք է հնարավորություն ունենային վերադառնալ իրենց բնակավայրերը և ետ վերցնել իրենց սեփականությունները։''
# ''Պետք է տեղի ունենար տարածքների փոխանակում ըստ մարդկանց իրական տեղաբաշխման։ Նեգևը կանցներ Անդրհորդանանին, իսկ Արևմտյան Գալիլեան՝ Իսրայելին։ Երուսաղեմը կանցներ Անդրհորդանանին, բայց միայն այն դեպքում, եթե վերջինս ապահովեր հրեական բնակչության ինքնավարությունը։''
Արաբները և հրեաները շատ վատ վերաբերվեցին Բերնադոտի առաջարկները։ Այս առաջարկները չէին համապատասխանում կողմերից և ոչ մեկի մակսիմալիստական դիրքորոշմանը և պահանջում էին նրանցից փոխզիջումներ սկզբունքային հարցերում։ Անդրհորդանանի թագավոր [[Աբդալլահ ալ-Հաշիմի|Աբդալլահը]] միակն էր, ում դուր եկավ ծրագիրը։
 
[[Հուլիսի 8]]-ից Իսրայելի և արաբական երկրների միջև պայքարը վերսկսվեց։ Հետագա 10 օրվա ընթացքում Իսրայելը բավական հաջող հարձակումներ իրականացրեց արաբական ուժերի դեմ, որոնք արդեն ստիպված էին անցնել պաշտպանության։ Մասնավորապես, պատերազմի սկզբում կրելով մի քանի պարտություն, Իսրայելը շուտով կարողացավ կանգնեցնել արաբական զորքերի առաջխաղացումը, ապա կատարեց մի շարք էֆեկտիվ գործողություններ, որոնց արդյունքում գրավվեց Պաղեստինի մեծ մասը։ Իսրայելը ոչ միայն կարողացավ պաշտպանել սեփական տարածքը, այլև լրացուցիչ գրավեց 6 700 քառ. կմ տարածք։ Դրանք այն տարածքներն էին, որոնք, համաձայն 1947 թվականի բանաձևի, պետք է մտնեին արաբական պետության կազմի մեջ։
 
Հիմնականում Իսրայելի հաջողությունը պայմանավորված էր այն աջակցությամբ, որը նա ստանում էր երկու գերհզոր տերություններից՝ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ից և [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]-ից։ Այս երկու պետություններն էլ ընդունել էին Իսրայել պետության գոյությունը [[1948]] թվականի մայիսի 15-ին։
 
Այդ ընթացքում, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը 1948 թվականի հունիսի 15-ին ընդունեց մի բանաձև, որտեղ ասվում էր, որ իրադրությունը Պաղեստինում վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար։ Նաև կոչ արեց դադարեցնել կրակը, և որ կրակի չդադարեցումը կարող է դիտվել որպես խաղաղության խախտում, որը, համապատասխան ՄԱԿ-ի սահմանադրության 7-րդ գլխի, կարող է բերել հարկադրական քայլերի գործադրման։
 
Այս բանաձևի շնորհիվ 1948 թվականի [[հուլիսի 18]]-ին սկսվեց երկրորդ զինադադարը, որը, ի տարբերություն առաջինի, չուներ սահմանված ժամկետ։
 
[[Սեպտեմբերի 16]]-ին պաղեստինյան խնդրում ՄԱԿ-ի միջնորդ Բերնադոտը առաջարկեց նոր ծրագիր։ Այս մեկը նախորդի համեմատ ավելի հավասարակշռված էր։ Հավանաբար միջնորդը հաշվի էր առել նախորդ ծրագրի անհաջողության պատճառները։ Իր ծրագրում նա նշում էր, որ Իսրայելը որպես պետություն արդեն կայացած իրողություն էր և որ այժմ Պաղեստինի տարածքում մեկ այլ հրեա-արաբական կառույցի ձևավորումը անհավանական է և դատապարտված է ձախողման։ Հավանաբար միջնորդի առաջին ծրագիրը այնքան վատ տպավորություն էր գործել բոլորի վրա, որ այս անգամ էլ արձագանքը խիստ բացասական էր, չնայած որ ծրագիրը այդքան էլ վատը չէր։ Հատկապես խիստ արձագանքեցին իսրայելցիները, որոնք միջնորդի քայլերը դիտարկում էին որպես իրենց շահերը նվազեցնելու փորձ։ Իսրայելի ղեկավարները, հավանաբար, սահմանափակվեին միայն բողոքի ցույցերով, բայց ձախակողմյան ուժերը հարցը լուծեցին յուրովի։ [[Սեպտեմբերի 17]]-ին Բերնադոտը և նրա գործընկերներից մեկը սպանվեցին։ Սպանության կասկածը ընկավ «Լեհի» ընդհատակյա կազմակերպության վրա, և կառավարությունը հրաման արձակեց ձերբակալել նրա անդամներին, որոնք բանտում մնացին մինչև պատերազմի վերջը։ Դրանից հետո, ՄԱԿ-ի միջնորդի դերը ստանձնեց [[Ռալֆ Բանչ]]ը։
 
Զինադադարը խախտվեց [[հոկտեմբերի 15]]-ին։ Ռազմական գործողություններ վերսկսվեցին։ Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ։ 1948 թվականի աշնանը [[Նեգևի անապատ|Նեգևի]] մեծ մասը գտնվում էր Եգիպտոսի տիրապետության տակ։ Իսրայելը ծրագրում էր լայնամասշտաբ հարձակում գործել և ետ վերցնել Նեգևը։ Դրա համար հոկտեմբերի 14-ին նա հասավ այն բանին, որ ՄԱԿ-ը թույլ տվեց իսրայելցիներին պատերազմի արդյունքում Նեգևի հրեական բնակչության համար մեքենա ուղարկել՝ լի սննդամթերքով և դեղորայքով։ Ֆալուջիի շրջանում մեքենան պայթեց։ Իսրայելցիները, ՄԱԿ-ի դիտորդներից աննկատելի կերպով մեքենայի մեջ տեղադրել էին պայթուցիկ։ Եգիպտական դիրքերի վրա հարձակման պատրվակն արդեն պատրաստ էր։ [[Հոկտեմբերի 20]]-ին եգիպտական բանակը, շուրջ 35 հազար մարդ, շրջափակման մեջ հայտնվեց Ֆալուջիի շրջանում։ [[Հոկտեմբերի 22]]-ին կնքվեց նոր համաձայնագիր կրակի դադարեցման վերաբերյալ և եգիպտացիները սկսեցին տարհանել իրենց զորքերը։ Այս ռազմական գործողությունների արդյունքում Իսրայելը գրավեց արաբական պետությանը հատկացված նոր տարածքներ։
 
== Աղբյուրներ ==