«Թուլունիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
== Թուլունիների հիմնումը. Ահմադ իբն Թուլուն ==
[[Պատկեր։KairoՊատկեր:Kairo Ibn Tulun Moschee BW 4.jpg|մինի|աջից|Ահմադ իբն Թուլունի մզկիթը Կահիրեում (9 -րդ դար)]]
Առաջիններից մեկը որը կարողացավ անկախության հասնել Բաղդադի իշխանության նկատմամբ, Եգիպտոսի կառավարիչ [[Ահմադ իբն Թուլուն]]ն էր, ով դեռևս խալիֆ [[ալ-Մութազզ]]ի կողմից խորթ հոր հետ ուղարկվել էր Եգիպտոս՝ գավառներում կենտրոնական իշխանության ֆինանսական շահերը ներկայացնելու։ Ահմադը եռանդուն ու փառասեր աստիճանավոր էր։ Կարճ ժամանակում նա կարողացավ գրավել գավառում լրիվ վերահսկողությունը, ինքն էլ դարձավ տեղապահ, Եգիպտոսը վերածեց Թուլունիների անկախ [[էմիրություն|էմիրության]] (868-905)։ Դա Եգիպտոսի տիրակալի՝ խալիֆայության սահմաններում անկախության հասնելու առաջին փորձն էր։ Բաղդադի խալիֆա ալ Մութամիդի եղբայրը՝ [[ալ-Մուվաֆֆակ]]ը, որ երկրի փաստացի կառավարիչն էր, Ահմադի մեջ տեսնում է առևտրական հակառակորդի, ով ոտնձգություն էր կատարել կենտրոնական իշխանության հետաքրքրություններին։ Օգտվելով այն հանգամանքից, որ ալ Մուվաֆֆակի հիմնական ուժերը զբաղված են զանգիների հետ պատերազմով՝ Ահմադ իբն Թուլունը մտավ Սիրիա և Պաղեստին ու դրանք միացրեց իր տիրույթներին՝ դա բացատրելով [[Բյուզանդիա]]յի զորքերին դիմակայելու անհրաժեշտությամբ։