«Տիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Տիր'''՝ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։
 
Նա եղել է [[Հայկ Աղեղնավոր]]ի ուստրըդուստրը<ref name=hayk>{{cite book|title=Հայոց Հնօրյա Զվարճախոսները|last=Խաչատրյան|first=Հայկ|publisher=«Ամարաս»|location=Երևան|year=2003|page=120}}</ref>, և համարվել է [[Արամազդ]] աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, և քարագործ-ճարտարապետներին։<ref name=hayk />
 
Տիրին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է [[Երազամույն]], տոնահանդեսը՝ Տիրական։ Հայոց հին տոմարի 4-րդ ամիսը Տիրի անունով կոչվել է [[Տրե]] կամ տրի, ծիածանը՝ Տիրական կամ Տրական գոտի։ Նրա անունով են կոչվել [[Տիրինկատար]] լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիճ գյուղերը, ինչպես նաև մի շարք անձնանունները (Տիրան, Տիրոց, Տրդատ)։ Հելլենիստական դարաշրջանում հայերը Տիրին են նույնացրել [[Ապոլլոն]]ին և [[Հերմես]]ին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիր» էջից