«Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
 
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել իսլամական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի նախաձեռնությամբ [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի պայմանագրի]] (1878թ.) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատական բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց [[Հայկական հարց]]ի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հասարակական, քաղաքական շրջանակներին, Պատրիարքություն Հայոց Թուրքիոն որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 1879թ-ին գումարվող [[Բեռլինի կոնգրես]]։ Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն բազմիցս փորձել է ներազդել թուրքական կառավարության վրա և ստիպել կատարել [[Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդված]]ի պայմանները [[Արևմտյան Հայաստան]]ում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի երբեմն վախվորած, անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների կողմից ([[Գում Գափուի ցույց (1890)|Գում Գափուի ցույց, 1890թ.]]). [[Հայկական կոտորածներ (1894-1896)|1894թ-ի հայկական կոտորածների]] և [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] ժամանակ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Կ.Պոլսի, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ [[1915]]թ-ի Մեծ եղեռնից հետո Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։ Ներկայումս այն [[Թուրքիա]]յի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է [[Ամենայն հայոց կաթողիկոսություն|Ամենայն հայոց կաթողիկոսությանը]] ([[էջմիածին]])։
 
== Կ . Պոլսի հայոց պատրիարքների անվանացանկ ==
<div class= style="-moz-column-count:3; column-count:3; -webkit-column-count:3;">
 
* Հովակիմ Պրուսացի (1461–78),
* Նիկողայոս (1478–89),
* Կարապետ (1489–1509),
* Մարտիրոս (1509–26),
* Գրիգոր (1526–37),
* Աստվածատուր (1537–50),
* Ստեփանոս (1550–61),
* Տիրատուր Սսեցի (1561–63, 1596–99),
* Հակոբ (1563–73),
* Հովհաննես Տիարպեքիրցի (1573–81),
* Թովմաս Գաղատիո (1581–87),
* Սարգիս Ուլնիո (1587–90),
* Հովհաննես Բ (1590–91),
* Ազարիա Ջուղայեցի (1591–92),
* Սարգիս Բ Պարոն-Տեր Զեթունցի (1592–96),
* Մելքիսեդեկ Գառնեցի (1599–1600),
* Հովհաննես Խուլ Կոստանդնուպոլսեցի (1600–01, 1609–11, 1621–23, 1631–36),
* Գրիգոր Բ Կեսարացի (1601–08, 1611–1621, 1623–26),
* Զաքարիա Վանեցի (1626–31, 1636–40),
* Դավիթ Արևելցի (1640–41, 1643–49, 1650–51),
* Կիրակոս Երևանցի (1641–42),
* Խաչատուր Սեբաստացի (1642–43),
* Թովմաս Բ Բերիացի (1644, 1657–59),
* Եղիազար Այնթապցի (1651–52),
* Հովհաննես Դ Մուղնեցի (1652–55),
* Մարտիրոս Բ Քեֆեցի (1659–60),
* Ղազար Սեբաստացի (1660–1663),
* Հովհաննես Ե Թութունճի (1663–64, 1665–1667),
* Սարգիս Գ Թեքիրտաղցի (1664–65, 1667–1670),
* Ստեփանոս Բ Մեղրեցի (1670–74),
* Հովհաննես Զ Ամասիացի (1674–75),
* Անդրեաս Ստամպոլցի (1675–76),
* Կարապետ Բ Կեսարացի (1676–79, 1680–81, 1681–84, 1686–87, 1688–89),
* Սարգիս Դ Էքմեքճի (1679–80),
* Թորոս Ստամպոլցի (1681, 1687–88),
* Եփրեմ Ղափանցի (1684–86, 1694–98, 1701–02),
* Խաչատուր Բ Ճլեցի (1688),
* Մատթևոս Կեսարացի (1692–94),
* Մելքիսեդեկ Բ Սուպհի (1698–99, 1700–01),
* Մխիթար Քյուրտիստանցի (1699–1700),
* Ավետիք Եվդոկիացի (1702–03, 1704–1706),
* Գալուստ Կայծակն Ամասիացի (1703–04),
* Ներսես Պալաթցի (1704),
* Մարտիրոս Գ Երզնկացի (1706),
* Միքայել Խարբերդցի (1706–07),
* Սահակ Ապուչեխցի (1707, 1708–14),
* Հովհաննես Է Իզմիրցի (1707–08),
* Հովհաննես Ը Գանձակեցի (1714–15),
* Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի (1715–41),
* Հակոբ Բ Նալյան Զմմարացի (1741–48, 1752–64),
* Պրոխորոն Սիլիստրեցի (1749),
* Մինաս Ակներցի (1749–1751),
* Գևորգ Ղափանցի (1751–52),
* Գրիգոր Գ Պասմաճյան Կոստանդնուպոլսեցի (1764–73),
* Զաքարիա Փոքուզյան Կաղզվանցի (1773–81, 1782–1799),
* Հովհաննես Ժ Համատանցի (1781–82),
* Դանիել Սուրմառեցի (1799–1800),
* Հովհաննես Չամաշըրճյան Բաբերդցի (1800–01),
* Գրիգոր Խամսեցի (1801–02, 1802–13),
* Աբրահամ Գոլյան Տաթևացի (1813–15),
* Պողոս Գրիգորյան Ադրիանուպոլսեցի (1815–23),
* Կարապետ Գ Պալաթցի (1823–31),
* Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան (1831–39, 1840–41),
* Հակոբոս Գ Սերոբյան (1839–40, 1848–58),
* Աստվածատուր Բ Կոստանդնուպոլսեցի (1841–44),
* Մատթեոս Բ Չուխաճյան Կոստանդնուպոլսեցի (1844–48),
* Գևորգ Բ Քերեսթեճյան Կոստանդնուպոլսեցի (1858–60),
* Սարգիս Ե Գույումճյան Ադրիանուպոլսեցի (1860–61),
* Ստեփան Մաղաքյան (տեղապահ, 1861–63),
* Պողոս Բ Թագթագյան Պրուսացի (1863–69),
* Իգնատիոս Գագմաճյան Իսթանպուլցի (1869),
* Մկրտիչ Վանեցի Խրիմյան (1869–1873),
* Ներսես Բ Վարժապետյան Իսթանպուլցի (1874–84),
* Հարություն Վեհապետյան (1885–88),
* Խորեն Աշըգյան (1888–94),
* Մատթեոս Գ Իզմիրլյան Իսթանպուլցի (1894–96, 1908–09),
* Մաղաքիա Օրմանյան Իսթանպուլցի (1896–1908),
* Եղիշե Դուրյան Իսթանպուլցի (1909–11),
* Հովհաննես Արշարունի Իսթանպուլցի (1912–13),
* Զավեն Եղիայան Պաղտատցի (1913–15, 1919–22), փոխանորդության շրջան (1915–19), Տեղապահության շրջան (1922–27),
* Մեսրոպ Նարոյան Մշեցի (1927–44), Տեղապահության շրջան (1944–50),
* Գարեգին Խաչատուրյան Տրապիզոնցի (1951–61),
* Շնորհք Գալուստյան Յուզկատցի (1961–90),
* Գարեգին Բ Գազանճյան (1990–98),
* Մեսրոպ Բ Մութաֆյան (1998-ից)։
</div>
 
 
== Աղբյուրներ ==
* [http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=4918 Ռուբեն Մելքոնյան Պոլսո Հայոց Պատրիարքության Ներկա Վիճակի Մասին]
 
== Այցելեք նաև ==