«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
[[Պապ թագավոր]]ի սպանությունից հետո ([[374]]) նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանի]] հետ և թագավորի սպանության համար [[Հռոմեական կայսրություն|Հռոմից]] վրեժ լուծել։ Սակայն հատկապես հռոմեամետ նախարարները, որոնց մեջ էին նաև Պապին դավադրածները, աշխատում էին մյուսներին համոզել, որ [[Մեծ Հայք|Հայոց թագավորությունը]] ոչ կարող է պարսիկների գերիշխանությունն ընդունել, ոչ էլ միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ։ Իր հերթին, հռոմեական կայսրը Հայոց թագավորի սպանության մեջ «մեղադրեց» իր զորավարին և Հայաստան թագավորելու ուղարկեց [[Վարազդատ Արշակունի|Վարազդատ Արշակունուն]] ([[374]]-[[378]])։
[[Պատկեր:Arshakuni.svg|մինի|ձախից|[[Արշակունիների դրոշ]]]]
Սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ը, որը [[Փավստոս Բուզանդ]]ի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները»։ Նա, առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ։ Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր զորանիստ կենտրոնների։ Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին, սակայն երաշխիք չկար, որ այդ զորանիստներում հռոմեական զորամասեր չէին տեղակայվի։
 
Առաջին հայացքից դա կարծես թե արվելու էր հանուն Հայոց թագավորության ուժեղացման, սակայն բոլորովին դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով այն, փաստորեն, կդադարեր անկախ երկիր լինելուց։ Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ։ Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց։ Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն։