«Հենրի II Պլանտագենետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|no}} (2), {{Link GA|en}}
No edit summary
Տող 12.
Սակայն Անգլիայում քաղաքական վիճակը կայուն էր, ինչը թույլ տվեց Հենրի II-ին ճնշել խռովությունը ֆրանսիական կալվածքներում։ Դրությունը նորից է վատանում, երբ Ֆրանսիայի թագավոր է դառնում [[Ֆիլիպ II Օգոստոս]]ը, որը ձգտում էր բռնագրավել Հենրի II-ին պատկանող ֆրանսիական կալվածքները։ [[1189]]թ. Հենրի II-ը մահանում է։ Անգլիայի գահը անցնում է Ռիչարդին։
 
[[Պատկեր:Henry II, Plantagenet Empire.png|300px|մինի|Հենրիխ II Պլանտագենետի գրաված տարածքները]]
'''Անգլիայի միավորման սկիզբը''' [[5-րդ դար]]ում բրիտանիայում հաստատված անգլոսաքսոնական ցեղերի ստեղծած թագավորությունները [[829]] թվականին միավորվեցին մեկ պետության մեջ: [[Անգլիա]]յի հետագա զարգացման մեծ ազդեցություն ունեցավ նորմանական նվաճումը: [[1066]] թվականին [[Նորմանդիա]]յի դուքս Վիլհելմը նվաճեց Անգլիան և իրեն հռչակեց Անգլիայի թագավոր ([[1066]]–[[1087]])՝ ստանալով Նվաճող մականունը: Անգլիայում թագավորական իշխանության ամրապնդման համար կարևոր նշանակություն ունեցավ [[1086]] թվականին անցկացված համաանգլիական հողային ցուցակագրումը: Ցուցակագրումը երկու նպատակ ուներ. թագավորը ցանկանում էր պարզել իր վասալներին պատկանող հողատարածքների չափերը, որպեսզի համապատասխանաբար ճշգրտեր հարկերի և ծառայությունների չափերը: Անգլիայի նվաճմանը զուգահեռ, եկվորներն սկսեցին բռնագրավել անգլոսաքսոնական խոշոր հողատերերի հողերը:
 
Հողը բաժանվում էր աստիճանաբար, ուստի նորմանական բարոնների հողատարածքները ցրված էին տարբեր կոմսություններում: Այդ պատճառով Անգլիայում տարածքային խոշոր իշխանություններ չստեղծվեցին, ինչպես [[Գերմանիա]]յում և [[Ֆրանսիա]]յում: Վիլհելմը ծառայություն էր պահանջում ոչ միայն իր անմիջական վասալներից՝ բարոններից, այլև սրանց վասալներից: Թագավորական իշխանության ամրապնդման համար Վիլհելմն անցկացրեց նաև մի շարք բարեփոխումներ: Երկիրը բաժանվեց կոմսությունների, որոնք կառավարելու համար թագավորը նշանակում էր կառավարիչ՝ շերիֆ: Նա էր տնօրինում կոմսության վարչական և դատական գործերը, հավաքում էր հարկերը: [[1135]] թվականին նորմանական արքայատունը դադարեց գոյություն ունենալուց: Գահի համար տարբեր խմբավորումների միջև պայքարը տևեց 20 տարի:
 
[[Պատկեր:Henry II Plantagenet.jpg|250px|մինի|Հենրիխ II Պլանտագենետ]]
[[Պատկեր:Henry II arms.png|250px|մինի|ձախից]]
 
Ի վերջո [[1154]] թվականին թագավոր ընտրվեց ֆրանսիական Անժուի կոմս Հենրիխ II Պլանտագենետը ([[1154]]–[[1189]]): Անգլիական թագավորության կազմի մեջ մտան Անժուի կոմսերին պատկանող տարածքները, մասնավորապես՝ [[Պուատիե]] քաղաքը: Հենրիխն ամուսնացավ [[Էլեոնորա Աքվիտանացի|Էլեոնորա Աքվիտանաց]]ու հետ, և [[Աքվիտանիա]]յի դքսությունը ևս անցավ Անգլիային: Այսպես Անգլիան դարձավ Պլանտագենետների տերություն, որը հաճախ անվանում էին Անժուի կայսրություն: Պետության կենտրոնացման համար Հենրիխ II–ն անցկացրեց բարեփոխումներ: Ձգտելով ընդլայնել թագավորական դատարանների իրավունքները՝ նա կատարեց դատական բարեփոխում: Յուրաքանչյուր ազատ մարդ, որոշակի գումար վճարելով, կարող էր իր դատական գործը ավատատիրական դատարանից տեղափոխել թագավորական դատարան: Այստեղ գործը քննվում էր երդվյալ ատենակալների ներկայությամբ: Թագավորական կուրիան դարձավ բարձրագույն դատական մարմին: Թագավորական դատարանների համար մշակվեցին միասնական համապետական օրենքներ: Հենրիխ II–ը կատարեց նաև ռազմական բարեփոխում: [[Թագավոր]]ի օգտին վասալների ռազմական ծառայության ժամկետը կրճատվեց: Մնացած ժամկետի համար վասալը պարտավոր էր վճարել հատուկ հարկ: Այսպես թուլանում էր թագավորի կախումը բարոններից և մյուս վասալներից:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
<ref>Համաշխարհային պատմություն 11</ref>
 
[[Կատեգորիա:Թագավորներ]]
[[Կատեգորիա:Անգլիայի միապետներ]]