«Նաիրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
{{հայոց պատմություն}}
'''Նաիրի''', մ.թ.ա. 13-11-րդ դարերում [[Վանա լիճ|Վանա լճի]] մերձակա տարածքները բնակեցնող [[հայ]]կական ցեղերի [[ասորերեն]] անվանումը, որը նշանակում է «գետեր»։
 
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն Ք.ա. II հազարամյակի երկրորդ կեսից։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Վանա լճի և Եփրատի հովտի միջև, զբաղեցնում էր Նաիրի ցեղային միությունը, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր։ Նաիրյան ցեղային միության ուժեղացմանն էապես նպաստեցին ասորեստանյան թագավորների ավերիչ ու ավարառուական արշավանքները։ Դրանց դիմադրելու համար նաիրյան ցեղերը թշնամու դեմ դուրս էին բերում պատկառելի միացյալ ուժեր՝ միավորելով մի քանի տասնյակ ցեղերի զինուժը։ Նաիրյան միության բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայալեզու ցեղերը։
 
Մ.թ.ա. XIV-XX դարերում [[ասորեստան]]յան սեպագիր սկզբնաղբյուրներում տեղեկություններ են պահպանվել [[Հայկական լեռնաշխարհ]]ի մի շարք քաղաքական կազմավորումների մասին, որոնք հորջորջվել են Նարի կամ Նաիրի «երկրներ» ընդհանրացված անվանումով։ Դրանցից առանձնապես հիշատակվում են Կադմուխին (Կադմուք-[[Կորդուք]]), Մուշկին ([[Մոկս]]), Ալձին ([[Աղձնիք]]), Իշուան ([[Ծոփք]]), Դայանին կամ Դայաենին ([[Տայք]]) ևն, որոնք տարածվել են գերազանցապես [[Տիգրիս]], [[Եփրատ]] գետերի վերին հոսանքների և դրանց վտակների ու ակունքների ընդարձակ շրջաններում։ [[Ասորեստան]]ի հարձակումների ընդհանուր վտանգը դիմակայելու նպատակով Նաիրի «երկրները» հարկադրված միավորել են իրենց զինված ուժերը, պաշտպանական համակարգը, նյութական միջոցները, ցեղային շահերը զուգակցել կամ ենթարկել ընդհանուր շահերին և ծավալել փոխհամաձայնեցված գործունեություն։ Ասորեստանի Թուկուլտի-Նինուրտա Ա թագավորը (մ.թ.ա. 1243-21) Նաիրի «երկրների» դեմ արշավանքներում արդեն բախվել է 43, իսկ Թիգլատպալասար Ա թագավորը (մ.թ.ա. 1115-1077)՝ նախ 23, ապա՝ 60 դաշնակից ցեղային իշխանությունների միացյալ ուժերի դիմադրությանը։ [[Մ.թ.ա. 10-րդ դար]]ում Նաիրին ներառվեց [[Ուրարտու]]ի կազմի մեջ։
 
Հիշատակության արժանի է Դիաուեխի ցեղային միությունը, որի անունը պահպանվել է հայկական Տայք աշխարհի վրա։ Վանա լճից դեպի հարավ ընկած շրջաններում գտնվել է Ուրուատրի ցեղային միությունը, որը միավորում էր 8 ցեղեր։
{{Հայաստան-անավարտ}}
 
Հայկական լեռնաշխարհում գոյություն են ունեցել նաև այլ ցեղային միություններ, որոնց բնակչության մի մասը ոչ հնդեվրոպական էր, որը ժամանակի ընթացքում հայացավ։
 
Հայ ժողովրդի կազմավորման գործընթացները ուղեկցվում էին Ասորեստանի կողոպտիչ արշավանքներով, որոնք ստիպում էին լեռնաշխարհի բնակչությանը միավորվել և միացյալ հարված հասցնել թշնամուն։
 
{{ՀՀՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նաիրի» էջից