«Պավլիկյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
No edit summary
{{արեւմտահայերէն|Պաւլիկեան շարժում}}
{{Հայոց պամություն}}
'''Պավլիկյան շարժում''', պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել [[ՀայաստանՄեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի]]ի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար, բայց շարժումը վերջնականապես արմատախիլ անել այդպես էլ չհաջողվեց։պայքար։
 
== Աղանդավորական շարժումներ ==
'''Պավլիկյան շարժում''', պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել [[Հայաստան]]ի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար, բայց շարժումը վերջնականապես արմատախիլ անել այդպես էլ չհաջողվեց։
 
Ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը։ Աճեցին թե՛ հարկերը և թե' պետական ու ավատատիրական պարհակները։ Վիճակն ավելի ծանրացավ օտար տիրապետությունների շրջանում։ Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ։ Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ։
 
IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ։ Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար։
{{Reli-stub}}
 
V դ. զանգվածային բնույթ ստացավ մեկ այլ սոցիալական շարժում, որ հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի)։ Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443թ. Շահապիվանի ժողովը։ Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում։ Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/221 Աղանդավորական շարժումները Հայաստանում]</ref>։
 
== Պավլիկյան շարժման սկզբնավորում ==
 
Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում։ Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը։ Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը։ Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում։ Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում։ Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։
 
719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ։ Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը։ Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս։ Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց։
 
Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ։ Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը։ Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/222 Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը]</ref>։
 
== Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության միջև ==
 
Կայսրության հայկական երկրամասերում աղանդավորական շարժման լայն տարածումն առաջ բերեց բյուզանդական արքունիքի անհանգստությունը։ Կացությունը ծանրացավ, երբ արաբներն իրենց հովանավորության տակ առան շարժումը՝ քրիստոնյա Բյուզանդիան թուլացնելու նպատակով։ Շարժման դեմն առնելու համար բյուզանդական իշխանություններն ամենուրեք անողոք հալածանքներ սկսեցին պավլիկյանների դեմ՝ նրանց ենթարկելով ծանր պատիժների, իսկ աղանդին հավատարիմ մնացածներին պարզապես սկսեցին կենդանի-կենդանի այրել խարույկի վրա։ Սակայն, հակառակ սպասվածին, շարժումը ոչ միայն չմարեց, այլև լայնորեն տարածվեց Փոքր Ասիայի տարբեր շրջաններում՝ իր մեջ առնելով մեծ թվով հույների և կայսրությանը հպատակ այլ ժողովուրդների ներկայացուցիչների։ Ստեղծվում էին պավլիկյան նորանոր համայնքներ, որոնք կառավարվում էին սեփական օրենքներով։
 
Պավլիկյան շարժումը նոր թափ ստացավ VIII դ. կեսերին, երբ նրանց գլուխ անցան այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Հովսեփը, Վահանը և Սերգիոսը։
Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։
 
Պավլիկյանները յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ։ Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը։ Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/223 Բյուզանդացիների քաղաքականությունը: Արաբական իշխանությունների դիրքորոշումը]</ref>։
 
== Շարժման պարտություն ==
 
Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը։ Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ։ Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում։ Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում։ Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում։
 
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։
 
Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ։ Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների։ Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը։
Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները։ Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/224 Շարժման վերելքը և պարտությունը]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
82 200

edits