«Ներսես Գ Տայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Ներսես Գ Տայեցի''' (հայտնի է նաև որպես '''Ներսես Գ Իշխանցի''', '''Ներսես Գ Շինող''' (ծ. թ. անհայտ– 661)), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[641]]-ից։ Հաջորդել է [[Եզր Ա Փառաժնակերտցի|Եզր Ա Փառաժնակերտցուն]]։ Ծնվել է [[Տայք]]ի [[Իշխան (Տայք)|Իշխան]] գյուղում։ Կրթվել է [[Բյուզանդիա]]յում, մտել այնտեղ զինվորական ծառայության։ Վերադառնալով հայրենիք՝ ձեռնադրվել է, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս։ Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ [[Թեոդորոս Ռշտունի|Թեոդորոս Ռշտունու]] հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական բուռն գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը։ Նորոգել է [[Դվին]]ի Ս. Սարգիս, [[Վաղարշապատ]]ի Ս. Աստվածածին եկեղեցիները, [[Վասպուրական]]ի Ձորո վանքը, կառուցել [[Խոր Վիրապ|Խոր վիրապ]]ի Ս. Գրիգոր մատուռը, [[Զվարթնոց]]ի Ս. Գրիգոր կաթողիկեն՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ [[645]]-ին թվականին գումարել է [[Դվինի 5-րդչորրորդ եկեղեցական ժողով|Դվինի հինգերորդ ժողովը]], որի ընթացքում ընդունվել է 12 կանոնները։ 648 թվականի [[Դվինի հինգերորդ եկեղեցական ժողով|Դվինի 6-րդհինգերորդ ժողովում]] Ներսես Գ Տայեցին և [[Թեոդորոս Ռշտունի]]ն մերժել են բյուզանդական կայսր Կոստաս II-ի (Կոստանդին) և Կ. Պոլսի պատրիարք Պյուռոսի՝ [[Քաղկեդոնի ժողով]]ն ընդունելու առաջարկը։ 652-ին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը։ Այդ նպատակով, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, որի ընթացքում կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները։ 652-ին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է [[Կ. Պոլիս]]՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը։
 
Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև [[659]]-ը քաշվել հայրենի Իշխան գյուղը՝ մեկուսանալով երկրի քաղաքական գործերից։ Թեոդորոս Ռշտունու մահից (658) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659-ին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը։ Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր [[Սուրբ Խաչի գյուտ|ս. Խաչի գյուտ]] ը և այդ առթիվ Վարագա ս. Խաչի տոնի հաստատումը ([[653]])։ Կաթողիկոսը նույն վայրում՝ Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին։ Ներսես Գ Տայեցին ամփոփվել է Զվարթնոցի հյուսիսային կողմում, իր կենդանության օրոք կերտած շիրիմում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է [[Անաստաս Ա Ակոռեցի]]ն։