«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 97.
Տարածքը զբաղեցրել է [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի արևմտյան շրջաններները՝ [[Արարատյան դաշտ]]ը, [[Արարատ]] և [[Արագած]] լեռները, [[Շիրակ]]ը, [[Սևանի ավազան]]ը, [[Կոտայք]]ը։ 1826-1828 թվականներին [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմի]] արդյունքում Երևանի խանությունը [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] և Օրդուբադի շրջանի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ [[Հայկական մարզ]]՝ [[Երևան]] կենտրոնով<ref>''[[Ռիչարդ Հովհաննիսյան|Richard G. Hovannisian]]''. «The Armenian People from Ancient to Modern Times: Foreign Dominion to Statehood: the Fifteenth Century to the Twentieth Century». ISBN 1-4039-6422-X. [[Сюни, Рональд Григор|R.Suni]]. EASTERN ARMENIANS UNDER TSARIST RULE. Стр. 121–122. «''At the time of the conquest of Eastern Armenia, the former '''Persian khanate''' was in desperate economic straits. Much of the region was depopulated, and even with the mass migrations of Muslims and Armenians, hundreds of villages remained empty. Peasants made up almost 90 percent of the population of the Armianskaia Oblast'.''»</ref>:
 
Երևանի խանությունը կիսանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները: Խանը օժտված էր ավելի մեծ իրավունքներով, քանի որ ղեկավարում էր սահմանային նահանգ: Նա կարող էր հարկ եղած դեպքում մարտադաշտ հանել ու ղեկավարել շրջակա խանությունների ու բեյությունների զորքերը՝ ստանձնելով զորահրամանատարի՝ սարդարի պաշտոնը: Ընդ որում, նրա դրոշի տակ կարող էին դուրս գալ ոչ միայն մուսուլմաններից, այլև տեղաբնիկ հայերից կազմված զորագնդերը: Երևանի խաները հիմնականում իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին <ref>[http://www.vostlit.info/Texts/rus2/Bakihanov/frametext5.htm Abbasgulu Bakikhanov. Golestan-e Eram. Period V]</ref><ref>Bournoutian, George A. "[http://www.iranica.com/newsite/index.isc?Article=http://www.iranica.com/newsite/articles/unicode/v12f5/v12f5054.html Hosaynqolikhan Sardār-e Iravani]." Encyclopedia Iranica.</ref> : Որոշ աղբյուրների համաձայն՝ արքայատոհմը ուներ թյուրքական ծագում <ref name="Abbas">Abbas Amanat, The Pivot of the Universe: Nasir Al-Din Shah Qajar and the Iranian Monarchy, 1831-1896, I.B. Tauris, pp 2-3; "''In the 126 years between the fall of the Safavid state in 1722 and the accession of Nasir al-Din Shah, the Qajars evolved from a shepherd-warrior tribe with strongholds in northern Iran into a Persian dynasty..''"</ref><ref>Choueiri, Youssef M., ''A companion to the history of the Middle East'', (Blackwell Ltd., 2005), 516.</ref>: 18-րդ դարի երկրորդ կեսից Երևանի խաները ձեռք են բերում ինքնավարություն: Աստիճանավար թուլանում է շահերի իշխանությունը [[Անդրկովկաս]]ում և [[Ատրպատական]]ում ([[Իրանական Ադրբեջան]]) ձևավորված [[Հյուսիսային Իրանի խանություններ]]իխանությունների վրա: Ամուր դիրքեր են գրավում նաև վրաց իշխանները, հայ մելիքները, քուրդ աղաները, թուրք բեկերը:
[[Պատկեր:Blue Mosque in Yerevan (Postcard).jpg|մինի|ձախից|[[Կապույտ մզկիթ (Երևան)|Խանի մզկիթը]]]]
Տարածքը բաժանված էր 15 մահալների՝ [[Աբովյան]]ի (Կըրխբուլաղ), [[Ապարան]]ի, [[Արարատ]]ի (Վեդիբասար), [[Արմավիր]]ի (Սարդարապատ),[[Արտաշատ]]ի (Գառնիբասար),[[Ծաղկաձոր]]ի (Դարաչիչակ), [[Գեղարքունիք]]ի (Գյոկչա), [[Աշտարակ]]ի (Կարբիբասար), [[Թալին]]ի, [[Սուրմալու]]ի և այլն։[[Երևան]] քաղաքը՝ որպես խանության կենտրոն, առանձին վարչական միավոր էր համարվում և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Քաղաքը կառավարում էր դարուղան (ոստիկանապետը), որը նշանակվում էր բեյլերբեյի կողմից և պարտավոր էր զբաղվելու քաղաքի կարգ ու կանոնով։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 [[մզկիթ]], 7 [[եկեղեցի]], 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։ Մահալներում գլխավորապես զբաղվում էին մյուլքադարային գյուղատնտեսությամբ։ Մյուլքադար կարող էին լինել ոչ միայն խաները և բեկերը, այլև հայկական մելիքներն ու հայ եկեղեցին։ Գյուղացիները մշակում էին նրանց հողերը և հարկ տալիս։
Տող 149.
}}<blockquote>The Persian name Ganja/Ganza (<ganj “treasure, treasury”; see MacKenzie, p. 35) points, however, to there having existed a much older, pre-Islamic town there.</blockquote></ref>։ Նրա մասին պատմվում է նաև Մովսես Դասխուրանցու մոտ։ Քաղաքը Գանձակ է կոչվել, քանի որ այն հիմնադրելուց գանձարան է գտնվել։ Քաղաքի անունը այլ լեզուներով ունի նույն նշանակությունը։ Այն չի մտել հայկական որևէ իշանության կամ թագավորության մեջ, ոչ էլ գրավվել վրացիների կողմից։ Այն եղել է մուսուլմանական, հիմնականում՝ պարսկաբնակ քաղաք, ինչպես վկայում է [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ Սելջուկյան ամիրայությունների, ապա մուսուլմանական տարբեր իշխանությունների ժամանակ ամրացվել է քաղաքի բերդը, կառուցվել են մզկիթներ։ Քաղաքում հայերը կազմել են փոքրամասնություն։ Գանձակը հիմնվել էր հենց որպես մուսուլմանական քաղաք՝ շրջակա մուսուլմանական պետություններին օժանդակելու համար՝ հայկական ու վրացական պետությունների դեմ։
[[Պատկեր:Գանձակի գրավումը 1804թ..gif|մինի|ձախից|Գանձակի գրավումը (1804)]]
Ղարաբաղի կուսակալության մայրաքաղաք-կենտրոն Գանձակի իշխանությանը պետք է հնազանդվեին Սյունիքի, Արցախի և Գարդմանա հայկական իշխանական տները։ Գանձակի խանին իրավունք էր վերապահված ոչ միայն լիակատար ազատ արտոնութոյւններ իր տարածքում, այլև հարևան վրացական թագավորությունների վրա հարձակվելու իրավունք։ Բացի այդ, նրանք մշտապես սատարում էին թուրքական սուլթանին և մեծապես օժանդակում նրան։ 1720-ական թվականներիին թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց՝ հաջորդ տասնամյակում, [[Նադիր շահ]]ը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։ Շահի մահից հետո՝ 1747 թվականին, թյուրքական բազմաթիվ դինաստիաներ, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում։ Այդպիսով՝ Սեֆյան շահերի հիմնադրած չորս կուսակալությունների տարածքում<ref name="լ"/> առաջանում են թվով քսաներկու [[Հյուսիսային Իրանի խանություններ|խանություններ]]։խանություններ։ Արցախի խանությունները մեծապես տուժում էին հյուսիսում գտնվող Գանձակի խանությունից, որը մշտապես արշավում էր հայերի վրա։ Դա հանգեցնում էր նրան, որ հայ մելիքները համագործակցում էին վրաց թագավորների հետ։ Վերջիններս հարձակվում էին խանության վրա։
 
1804-1813 [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական պատերազմի]] առաջին տարում ռուսական զորքերը գրավում են Գանձակը։ Ցիցանովի գլխավորած զորքերը 5 ժամ, ձմեռվա պայմաններում, պաշարեցին քաղաքը և սկսեցին ռմբակոծել։ Վերջին խանին չփրկեցին նաև շրջակա մուսուլմանական տիրակալների զորքերը, որոնք օգնության էին եկել։ Քարե-կավե երկշերտ, 8 մետր բարձրությամբ պարիսպներով պատված բերդը գրավվեց։ Քաղաքը Ալեքսանդր կայսեր կնոջ անունով կոչվեց Ելիզավետպոլ։ [[1813]] թվականին [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրով]] [[Գանձակի խանություն]]ը, այդ թվում՝ Գարդմանքը ու [[Շակաշեն]]ը, անցան Ռուսաստանին։
Տող 159.
Խոյի խանությունը կազմավորվել էր 1747 թվականին՝ [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի կուսակալության]] արևմտյան մասում։
[[Պատկեր:Mahlezan church.jpg|մինի|աջից|Խոյի Մահլեզան եկեղեցին]]
Տարածքը կազմել է շուրջ 4,000 քառ. կմ՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Պարսկահայք]] նահանգի հյուսիսային շրջանները՝ [[Զարեհավան]] և [[Հեր (գավառ)|Հեր գավառները]]։ 1804-1813 թվականներին [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական պատերազմից]] հետո Խոյի խանությունը, [[Հյուսիսային Իրանի խանություններ|պարսկական մյուս խանությունների]] հետ վերստին մտել է Իրանի կազմի մեջ՝ որպես Թավրիզի նահանգի գավառ։
 
Հայկական [[Հեր]] (Խոյ) քաղաքի մասին առաջին վկայությունները վերագրվում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին։ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] [[Աշխարհացույց]]ում այն նշվում է որպես [[Պարսկահայք]]ի հյուսիսային քաղաքներից մեկը։ Երբեմն այն եղել է վարչական կենտրոն։ Ենթադրվում է, որ Հերը շնորհվել է Խորխոռունիների տոհմաճյուղ Մաղխազունիներին, Արշակունիների ժամանակաշրջանում հարևան Զարավանդ գավառի հետ միավորվել է մեկ վարչամիավորի մեջ։ Սակայն 387 թվականի [[Հայաստանի առաջին բաժանում]]ից հետո իրավիճակը փոխվում է. թեև [[Մարզպանական Հայաստան]]ում Պարսից արքունի կալվածք Հերի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները, սակայն այն հետզհետե դադարել է հայկական երկրամաս լինելուց։