«Դվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 53.
Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ այն դարձավ մի շատ ավելի ընդարձակ վարչական միավորի՝ [[Հայաստանի Էմիրություն|Արմինիա կուսակալության]] կենտրոնը։ Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան [[Վրաստան]]ն ու [[Աղվանք]]ը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել [[Փոքր Ասիա]]յի ու Հարավային Եվրոպայի, [[Հյուսիսային Կովկաս]]ի ու [[Միջին Ասիա]]յի, [[Միջագետք]]ի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Մարզպանության շրջանում զարգացել են արհեստներն ու առևտուրը։ Արհեստավորները միավորվել են արհեստակցական տարբեր կազմակերպություններում, կազմել առանձին թաղեր։
 
Ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] «[[Մղոնաչափք]]»-ի՝ Դվինում կար վեց մայրուղիներ։ Դվինը առևտուր էր անում կովկասյան, փոքրասիական, [[Հարավային Ասիա]]յի, Հարավային [[Ռուսաստան]]ի, Հարավային [[Եվրոպա]]յի, Հյուսիսային [[Աֆրիկա]]յի, [[Բյուզանդիա]]յի, [[Միջագետք]]ի, միջինասիական և այլ երկրների հետ։ Հատկապես սերտ կապերի մեջ էր Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվում էր Տփխիս։ Սակայն Դվինի տնտեսական զարgացմանը մեծ վնաս են հասցրել արաբական արշավանքները. քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել։ VII դարի վերջերին, երբ Դվինը դարձել էր խալիֆայության [[Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբական հարկային ծանր քաղաքականության պատճառով դրությունն ավելի էր սրվել։ Դվինից հեռացված հայերի տեղերը զբաղեցնում են մահմեդականիսլամադավան ցեղերը, թուլանում են արհեստներն ու առևտուրը։ Սակայն [[Բագրատունիներ]]ի իշխանության հաստատումից (862) և Հայաստանի անկախության վերահաստատումից (885) հետո Դվինը նորից վերելք ապրեց։
 
Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում։ Սակայն XI դարի վերջին և XII դարի սկզբին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների ու վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես նաև օտարազգի ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ապստամբություններն ու ավերածությունները։ Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարների արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր։ Ինչպես [[արաբներ|արաբ]] մատենագիրներն են վկայում, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ ու գորգեր, ապակյա, հախճապակյա ու բրուտագործական առարկաներ, [[որդան կարմիր]] ներկ, մետաղագործական (երկաթե ու պղնձե) արտադրանք, արծաթե զարդեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դվին» էջից