«Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|de}}
Տող 4.
'''Տրայանոս''' (լրիվ անունը՝ '''Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս''', {{lang-la|Marcus Ulpius Nerva Traianus}}; [[53]]թ. [[սեպտեմբերի 15]], Իտալիկա, [[Իսպանիա]] - [[օգոստոսի 8]]/[[օգոստոսի 9]] [[117]]թ., Սելինունտ, [[Կիլիկիա]]), [[Հին Հռոմ|Հռոմի]] կայսր [[Անտոնիններ]]ի հարստությունից։
 
Ծնվել է Իսպանիայի Իտալիկ քաղաքում պետական և ռազմական գործիչ Մարկոս Ուլպիոս Տրայանոսի ընտանիքում։ Ապագա կայսրը վաղ հասակում անցել է ռազմական ծառայության՝ երկար տարիներ անցկացնելով կայսրության սահմանների վրա գործող բանակում։ 89 թ. ղեկավարել է Իսպանիայում տեղակայված հռոմեական լեգեոնները, 91 թ. [[Դոմիցիանոս]] կայսեր կողմից նշանակվել է կոնսուլ։ 97 թ. [[Ներվա]] կայսրը, բանակի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով որդեգրել նրան։ 98 թ. Ներվայի մահից հետո Տրայանոսը կայսր է դարձել։ Նրա կողմից 101–106թթ դակերի դեմ վարած պատերազմներն ավարտվել են Դակիայի Հռոմեական կայսրությանը միացմամբ։ 114-116թթ. Պարթևական պատերազմների ընթացքում հռոմեական բանակը հասել է մինչև Պարսից ծոցը և անգամ նա գրավել է Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիսը (Տիզբոն)։ 105 թ. հռոմեական նահանգի է վերածել նաբաթեական արաբների թագավորությունը։ Շուրջ 115 թ. հռոմեական նահանգի կարգավիճակ է ստացել [[Մեծ Հայք]]ը։
 
Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը։ Հասարակական շինարարության լայնածավալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները։ Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները։ Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում։ Կայսեր նման հաջողությունները չէին կարող Հռոմում ընդդիմություն ձևավորել, նրա քաղաքական հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան նսեմացնել ժողովրդի աչքում: Տրայանոսը մահացել է 117 թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին։ Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից՝ [[Հադրիանոս]]ին։
Տող 26.
 
==Չկայացած ճակատամարտ==
Առաջին անգամ եվրոպացիների հանդիպումը չինացիների հետ տեղի ունեցավ 114թ.: Հռոմի կայսր Տրայանոսի լեգեոններն արեւելյան արշավանքի ժամանակ հասել էին Պարսից ծոց եւ այստեղ էլ հռոմեացիներն անակնկալ հանդիպեցին Պան Չաոյի գլխավորած չինական բանակի զորամասերին: Նրանք, Միջին Ասիա հոների դեմ կատարած արշավանքից հետո, շարունակել էին առաջխաղացումը դեպի Միջագետք: Այսքան հեռու չինացիները դեռեւս չէին հասել: Երկու բանակները մոտենալով՝ մի լավ «զննեցին» մեկմեկու, ապա սկսեցին լիաթոք ծիծաղել միմյանց վրա: Չինացիներին հատկապես զվարճացնում էին հռոմեացիների «անբնական» խոշոր աչքերը:
 
{{Հռոմի կայսրեր}}
 
{{Link FA|de}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրայանոս» էջից