«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|eo}} (3), {{Link GA|en}} (3)
Տող 12.
== Ալմաստները տեխնիկայում ==
Տեխնիկական ալմաստները, բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս։ Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը։ Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար։ Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ։ Դրանք նրբագույն՝ 0, 1–0, 001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետաղալարի։
1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ [[ճնշում|ճնշման]], կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000 °C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում [[գրաֆիտ]]ը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0, 1 կարատից)։ Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը։ Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում։ Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ։ Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ։ Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաստանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, [[Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն]], [[Բոթսվանա]], [[Նամիբիա]]), [[Բրազիլիա]]յում, [[Հնդկաստան]]ում և այլուր։
 
== Ալմաստե գահը ==
Տող 28.
[[Կատեգորիա:Միներալներ]]
 
{{Link GA|en}}
{{Link GA|fr}}
{{Link FA|eo}}
{{Link FA|hu}}
{{Link FA|lv}}
{{Link GA|de}}
[[ml:വജ്രം (നവരത്നം)]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալմաստ» էջից