«Կառլոս IV կայսր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Կարլ IV (Հռոմեական սրբազան կայսրություն)»-ից «Կառլոս IV (Հռոմեական սրբազան կայսրություն)» |
No edit summary |
||
Տող 1.
[[Պատկեր:Carlos IV vestido de cazador.jpg|մինի|Կառլոս IV]]
'''Կարլ IV''' (1316—1378), [[կայսր]] և գերմանական թագավոր 1347-ից, չեխական թագավոր (Կարել I) 1346-ից։ Լյուքսեմբուրգների դինաստիայից։ [[Չեխիա]]յում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն։ Նրա օրոք մեծացավ [[Պրագա]]յի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց [[Չեխիա]]յի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը։ Կարլ IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր [[Գերմանիա]]ն։▼
[[Պատկեր:Carlos IV a caballo.jpg|մինի|Կառլոս IV]]
▲'''
[[13-րդ դար]]ի երկրորդ կեսից Սրբազան հռոմեական կայսրությունն սկսեց տրոհվել: Նրա կազմի մեջ մտնում էին պետություններ, որոնք փաստացի անկախ էին: Դրանք էին [[Չեխիա|Չեխական]] թագավորությունը, ինչպես նաև Տոսկանան և Հյուսիսային [[Իտալիա]]ն, իսկ [[Սիցիլիա]]ն դուրս էր եկել նրա կազմից: [[1291]] թ. առաջացավ ևս մեկ անկախ պետություն` [[Շվեյցարիա|Շվեյցարական]] միությունը: [[Գերմանիա]]յում քաղաքական մասնատվածության հետ միասին թուլացել էր թագավորական իշխանությունը, որն օժտված էր լայն իրավունքներով: Գերմանական կայսրերն այդպես էլ չկարողացան հասնել այն բանին, որ երկրում հաստատվի թագավորական իշխանության ժառանգականության սկզբունքը: Եթե թագավորական իշխանությունն անցնում էր հորից որդուն, ապա դրա համար անհրաժեշտ էր տարածքային [[իշխան]]ների համաձայնությունը, որը ստանալու համար ամեն անգամ նրանց զիջումներ էին անում: Կազմավորվող տարածքային իշխանությունները փոխարինում էին նախկին ցեղային դքսություններին: Գերմանիայում առաջացան մոտ հարյուր տարածքային իշխանություններ, որոնցից ութսունը հոգևոր իշխանություններ էին: Ավատատիրական աստիճանակարգությունում տարածքային իշխանները զբաղեցրին ցեղային դուքսերի տեղը և [[թագավոր]]ի անմիջական [[վասալ]]ներն էին: Նրանց սկսեցին անվանել կայսերական իշխաններ: Նրանք ձեռք բերեցին դրամ հատելու, հարկեր հավաքելու, [[քաղաք]]ներ հիմնելու իրավասություն: Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը իրավաբանորեն ամրապնդվեց Կառլոս IV կայսեր ([[1346]]–[[1378]]) հրատարակած [[Ոսկե բուլլա]]յով¦ ([[1356]] թ.): Դրանով հաստատվեց գերմանական թագավորների ընտրության կարգը: Թագավորին պետք է ընտրեր յոթ իշխաններից բաղկացած կոլեգիան: Դրանցից երեքը հոգևոր իշխաններ էին, իսկ չորսը` աշխարհիկ: Բուլլան օրինականացրեց իշխանների անկախությունն իրենց տարածքներում: Քաղաքներին արգելվում էր միություններ կազմել: Բուլլան` որպես կայսրության քաղաքական կյանքը կարգավորող փաստաթուղթ, ուժի մեջ մնաց մինչև [[1806]] թվական, երբ կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց: Գերմանիայի քաղաքական մասնատվածությունն իր ազդեցությունը թողեց դասային ներկայացուցչական մարմնի` ռայխստագի ձևավորման և գործունեության վրա: Ռայխստագը կայսեր կողմից հրավիրվող ժողով էր, սակայն օրենքներ ընդունելու իրավունք չուներ, այն խորհրդակցական իրավունքներով օժտված մարմին էր:
== Աղբյուրներ ==
* Համաշխարհային Պատմություն, էջ 23
== Ծնոթագրություններ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Թագավորներ]]
{{ՀՍՀ}}
|